Վիգեն Սարգսյանը նշանակվել է պաշտպանության նախարար
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Վիգեն Սարգսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից: ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով նա նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար: