18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՀՀԿ-ն Կապանում էլ է հաղթել

Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Սյունիքի մարզի Կապանի քաղաքապետի ընտրությունների նախնական արդյունքները, որոնց համաձայն հաղթել է գործող քաղաքապետ ՀՀԿ-ական Աշոտ Հայրապետյանը: Ըստ այդմ, Աշոտ Հայրապետյանն ստացել է 8 702 ձայն։ Երկրորդ տեղում ՀՅԴ-ական Արթուր Աթայանն է, ով ստացել է 5 282 ձայն։ Երրորդ տեղում ԲՀԿ-ից Արթուր Մարտիրոսյանն է, ով ստացել է 3 393 ձայնով։ […]

Աշխատել է պետք

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն այն կարծիքին չէ, որ ընտրական գործընթացներում նախորդ ընտրությունների համեմատ փոփոխություններ ու առաջընթաց չկա. «Մենք կարող ենք փաստել, որ ահազանգերն ու խախտումները շատ ավելի փոքր ծավալ ունեին, քան նախորդ ընտրությունների ժամանակ: Չի եղել մի ահազանգ, որի հետևից իրավապահ մարմինները չգնան ու չարձագանքեն: Եղել են դեպքեր, երբ այդ ահազանգերը եղել են […]

Վերընտրվել է

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները։ Ըստ այդմ՝ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում, նախնական տվյալներով, հաղթել է գործող քաղաքապետ Վոլոդյա Խլոյանը, ով ստացել է 2539 ձայն: Վարդենիսի քաղաքապետի պաշտոնի համար պայքարում երկրորդ տեղն է զբաղեցնում Կարեն Մկրտչյան՝ 1666 ձայնով։ Նրան հաջորդում է Գնել Խչեյանը, ով ստացել է 1425 ձայն: […]

Քիմ Քարդաշյանին թալանել են 10 միլիոն եվրոյի չափով․ նոր մանրամասներ հարձակումից

Ինչպես արդեն տեղեկացրել ենք,  ոստիկանական համազգեստով, դիմակավորված անհայտ անձինք հայազգի հանրահայտ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին պատանդ են պահել Փարիզի հյուրանոցներից մեկի իր համարում։ Այժմ միջադեպի նոր մանրամասներ են ի հայտ եկել։ Պարզվում է՝ հարձակվողները թալանել են Քիմին, նրանք 10 միլիոն եվրո արժողությամբ զարդեղեն են առեւանգել։ Նշվում է, որ հեռուստաաստղն այժմ ծանր հոգեկան վիճակում է, վախեցած է, […]

Ամոթ է

Չգիտեմ, մեր խնդրանքը Հանրապետության նախագահի՞ն պիտի ուղղենք, մշակույթի նախարարի՞ն, թե՞ խորհրդարանին: «Ամենակրող երգիչ» անվան գոնե «Ամենա» բառը հանեք, ամոթ է. միայն Աստված է Ամենակարող: Կարելի է վերանվանել «կարող երգիչ»: Հսկայատաղանդ Ներսեսը ինքն իրեն ՇՆՈՐՀԱԼԻ անվանեց: Ով կմտածեր, թե` ռաբիզներն են ամենակարողները: ԱյՆքան ծայրահեղ… որ հավասար է կեղծավորության ու ստահոդության: Ֆեյսբուքյան տիրույթում շարունկավում են դժգոհությունները «Հանրայինի» […]

Եթե չես տեսնում, կույր ես. նախկին քաղաքապետը հունից դուրս եկավ /վիդեո/

Սևանի արդեն նախկին քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը երեկ՝ հոկտեմբերի 2-ին ընտրատեղամաս մտնելուց առաջ հայտարարեց, որ փողոցում ընտրակաշառք են բաժանում: Նա նշեց, որ 5 րոպեն մեկ իրեն զանգահարում են քաղաքացիները և ասում, որ փողոցներում բացահայտ 10 հազարական դրամ ընտրակաշառք է բաժանվում: Լրագրողի դիտարկմանը, թե որտեղ են փաստերը Ղուկասյանը արձագանքեց. «Ծովագյուղցիները եկել բաժանում են, եթե չես տեսնում, ուրեմն […]

Ոստիկանությունից տեղեկացնում են

Ամփոփ տեղեկատվություն՝ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ոստիկանությունում ստացված ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումների և տեղեկություների քննարկման արդյունքների մասին (2.10.2016 թ., ժամը 20-ի դրությամբ) ՀՀ Լոռու, Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում ՏԻՄ ընտրությունների նախընտրական և քվեարկության օրը ստացվել է տարբեր բնույթի 117 տեղեկատվություն, որից՝ Ըստ փուլերի Քարոզչության ընթացքում – 5, Քվեարկության օրը- 112: Ըստ տարածքների 1. […]

Վիրահայոց թեմը մասնակցեց Վրաստանում Հռոմի պապին նվիրված միջոցառումներին

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի և Համայն Վրաստանի կաթողիկոս-Պատրիարք Իլիա Երկրորդի հրավերով, 2016 թվականի հոկտեմբերի 30-ին, Վրաստան ժամանեց Հռոմի պապը: Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի Վրաստանում երկօրյա հյուրընկալության պատվին կազմակերպված միջոցառումներին իր մասնակցությունն ունեցավ Վիրահայոց թեմը: Թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոսը Միրզախանյանը, հրավիրված լինելով հյուրընկալության առիթով կազմակերպված միջոցառումներին, ներկա գտնվեց Վրաստանի նախագահի նստավայրում Սրբազան քահանայապետի հետ […]

Վազգեն Խաչիկյանի եղբայրը հաղթել է Ախթալայի ընտրություններում

Ախթալայի ՏԻՄ ընտրություններում, ըստ նախնական տվյալների՝ հաղթել է Հայկազ Խաչիկյանը, ով ստացել է 635 ձայն: Հիշեցնենք՝ վերջինս Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի եղբայրն է: Նրա մրցակից Սուրեն Թամազյանը շատ քիչ քվեներով է հետ մնում Խաչիկյանից. նա հավաքել է 600 ձայն: Ի դեպ, երկու թեկնածուներն էլ Հանրապետական կուսակցությունից են:

Արձանագրվել են առերևույթ խախտուների մասին վկայող հաղորդումներ և հրապարակումներ. ՄԻՊ

Հայաստանում տեղի ունեցող քվեարկության գործընթացի հետ կապված ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից արձանագրվել են առերևույթ խախտուների մասին վկայող հաղորդումներ և հրապարակումներ, մասնավորապես՝ Սևանի 23/01, Գառնիի 27/1, Գյումրու 35/1, Աշոցքի 33/01, Վանաձորի 30/39 ընտրատեղամասում և այլն: Արձանագրվել են նաև լրագրողների և դիտորդների գործունեությունը խոչընդոտելու դեպքեր: Մասնավորապես, համաձայն հրապարակումների՝ լրագրող Շողիկ Գալստյանի աշխատանքը խոչընդոտելու դեպք է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի