27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Արտոնյալ խաղամոլություն. Ժողովուրդ

Շահումով խաղերի պետական տուրքի բարձրացման հետ մեկտեղ շահումով խաղերի շուկայում գերիշխող դիրք զբաղեցնող ընկերությունները նաեւ հայտնվել են պետական եկամուտների կոմիտեի ուշադրության կենտրոնում: «ժողովուրդ»-ը պարզեց, որ շուկայում գերիշխող դիրք ունեցող «Վիվառո զրուպ» ՍՊԸ-ն տուգանվել է ՊԵԿ-ի կողմից: Պատճառն այն է, որ այս տարվա մարտի 19-ին «Վիվառո գրուպ» ՍՊԸ ընկերության անունով հայտարարագրվել են խառը ապրանքներ, սակայն ընկերության տնօրեն Հարություն Համբարձումյանը չի վերաարտահանել կամ չի վերահայտարարագրել ապրանքները որեւէ այլ մաքսային ընթացակարգով:

Ասել է, թե ընկերությունը գտնվել է արտանոյալ կարգավիճակում եւ միայն նոյեմբերի 1-ին է մաքսային տեսուչը որոշել մաքսային խախտման համար արձանագրություն կազմել եւ ընկերությանը տուգանել 317 հազար դրամով: Հիշեցնենք, որ «Վիվառո գրուպ» ՍՊԸ-ն երկրում խաղամոլության քարոզչություն իրականացնող ընկերություններից է:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ