16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Չարաշահումների գործով գեներալների նոր անուններ է տվել. Հայկական Ժամանակ

Տեղեկացրել ենք, որ ԼՂՀ Աժ նախկին պատգամավոր Վահան Բադասյանը երեկ հարցաքննվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում: Հարցաքննությունը մի քանի ժամ է տեւել, Բադասյանը բացատրություն է տվել ՊՆ-ում հացթխման գործընթացում չարաշահումների վերաբերյալ իր հայտարարությունների, հարցազրույցների շուրջ: Խոսքը հոկտեմբերին համացանցում արված գրառման եւ ղրան հաջորդած հարցազրույցներին է վերաբերում:

Հիշեցնենք, որ Բադասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «ՀՀ ԶՈԻ գլխավոր շտաբի պետը, լինելով նախկինում ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ, չարաշահելով իր պաշտոնական դիրքը, խախտելով գնումների մասին օրենքը, շուկայականից զգալի բարձր գներով իր ձեռնարկության եւ ՊՆ-ի միջև կնքել է ցորենի գնման պայմանագիր, ինչի արդյունքում բանակից յուրացվել է մի քանի տասնյակ միլիոն դրամ»: Այնուհետև մեզ հետ զրույցում հայտարարել էր, որ դա միակը չէ Մովսես Հակոբյանի և նրա շրջապատի չարաշահումներից, ՊՆ նշված դեպարտամենտի բազմաթիվ գնումներում կան բազմաթիվ չարաշահումներ:

ԼՂՀ Աժ նախկին պատգամավոր, ազատամարտիկ Վահան Բադասյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք Քննչական կոմիտեում պնդե՞լ է իր հայտարարությունները.

– Այո, ես հենց այդ տրամաբանությամբ էլ առաջնորդվեցի, նշեցի, որ սա մասնավոր դեպք է, բայց այս դեպքը չէ միայն, շատ նման դեպքեր կան, ուղղակի այս պահին նրա մասին է խոսք գնացել:

– Պարոն Բադասյան, խոսքը Մովսես Հակոբյանի չարաշահում¬ների վերաբերյալ հայտարարությունների մասի՞ն է

– Այո, դա որպես մասնավոր դեպք ներկայացրի, որովհետեւ այնպես չէ, որ ամեն ինչ լավ է, միայն դա էր վատ: Ամեն տեղ էլ կա նման բան: 

– Առաջին հարցաքննությունից ինչպիսի՞ն էր ձեր տպավորությունը: Ակնկալիք կա՞, որ գործը օբյեկտիվ քննության կենթարկվի:

– Առաջին հայացքից տպավորությունը լավ էր և հույս կա, որ կարող է լինել օբյեկտիվ իրավական գնահատական երեւույթի նկատմամբ:

– Դուք շուրջ 5 ժամ հարցաքննվել եք: Միայն այդ հայտարարությունների շո՞ւրջ են եղել հարցերը:

– Եթե այդքան երկար է տեւել, դա խոսում է այն մասին, որ մատների արանքով չեն նայում գործին, հանգամանալից փորձել են զբաղվել, օբյեկտիվ նյութեր հավաքել:

– Նշում եք, որ միայն Մովսես Հակոբյանը չէ որ չարաշահումներ է անում: Պատրա՞ստ եք փաստեր ներկայացնել այլոց վերաբերյալ:

– Ես պատրաստ եմ, բայց այս մեկը հորով-մորով անենք, հետո մյուսներին կանցնենք:

– Իսկ դուք անուններ կասե՞ք, ո՞ւմ մասին է խոսքը բացի Մովսես Հակոբյանից:

– Ես քննչականին անուններ հայտնել եմ, բայց հիմա չեմ ուզում հայտնել, որովհետեւ կարող է ես հայտնեմ, գիշերը նրանցից մեկը փախչի եւ ազատվի պատասխանատվությունից:

– Խոսքը գեներալների մասի՞ն է

– Այո: Հետո գեներալները տեսնում նեղանում են, ասում են իմ անունը տվել ես, էսինչի անունը չես տվել: Ես էլ վատ եմ զգում, որ բոլորի անունը չեմ կարողանում տալ ու նեղացնում եմ մարդկանց: Դրա համար ես նաեւ լավ գեներալների անունները չեմ տալիս, մտածում եմ ոմանց կմոռանամ, կմտածեն, թե իրենց մասին վատ կարծիք ունեմ:

Նախորդ շաբաթ ՀՀ գլխավոր դատախազությունից մեգ հայտնեցին, որ պաշտպանության նախարարության կողմից ցորենի գնման գործընթացի վերաբերյալ Վահան Բադասյանի հայտարարությունների մասին մամուլում տեղ գտած հրապարակումները ՀՀ զինվորական դատախազը ս/թ նոյեմբերի 16- ին ուղարկել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչություն նյութեր նախապատրաստելու համար:
Երեկ էլ քննչական կոմիտեից տեղեկացանք, որ դատախազությունից ստացել են Բադասյանի հայտարարությունների հիման վրա մամուլում տեղ գտած հրապարակումները և ստուգում են գրանցում մատնանշված հանգամանքները:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ