27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հասան Սամվել Ալեքսանյանին. Հայկական Ժամանակ

ՀՀ Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովը սկսել է ուսումնասիրել Հայաստանի շաքարավազի շուկան: Այս մասին ասաց հանձնաժողովի մամուլի քարտուղար Գայանե Սահակյանը: «Հանձնաժողովը ֆիքսել է շաքարի գնի աճը եւ այժմ ուսումնասիրություն է կատարում գնի բարձրացման պատճառը հասկանալու համար: ՏՄՊՊՀ-ն առաջիկայում կհրապարակի ուսումնասիրության արդյունքները»,- ասաց Սահակյանը:

«Հժ»-ն երեկ գրել էր, որ Աժ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երևան սիթի» սուպերմարկետներում շաքարավազի մանրածախ գինը հասել է 405 դրամի: Այսինքն շաքարավազը մոտ 10 տոկոսով թանկացել է, իսկ շաքարավազի ներմուծման մենաշնորհը պատկանում է հենց Սամվել Ալեքսանյանին:

Հիշեցնենք, որ ՏՄՊՊՀ-ն նախորդ շաբաթ 110 միլիոն դրամով տուգանել էր «Երեւան գարեջուր» ընկերությանն այն բանի համար, որ գարեջրի հումքն էժան գնով ձեռք էր բերել, իսկ գարեջուրը թանկացրել էր, որի արղյունքնում գերշահույթ էր ստացել: Հանձնաժողովը որոշել էր տուգանքը նշանակել շահույթի չափով, որը պետք է գանձվի եւ մուտք արվի պետբյուջե:

Վարչապետ Կարեն Կարապետյանն կ կառավարության նոյեմբերի 18-ի նիստում դիմելով ՏՄՊՊ հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին հորդորել էր ուսումնասիրել առաջնային նշանակության ապրանքների շուկան, այլ ոչ թե գարեջրինը, որտեղ մրցակցություն կա:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ