27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Շատ լավ է, որ իշխանությունը նահանջեց (վիդեո)

«Այդ 1000 դրամները սպառում են բանակի հանդեպ հավատը: Հայաստանում շատ քիչ արժեքներ կան, միմյանց չեն հավատում, բայց զինվորին հավատում են, ու այդ հավատը դնել այդպիսի պայթունավտանգ վիճակում, ցավալի է ու սխալ: Եթե բանակին փող էր պետք, պետք էր 2 քայլ անել, քննել, թե ինչպես է լինում, որ զինվորը կռվում է հին զենքով ու զինվորին պահելու փող չկա»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ,Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ, վերլուծաբան Անուշ Սեդրակյանը:

Հիշեցնենք, որ խորհրդարանում առաջին ընթերցմամբ ընդունվեց ՀՀ պաշտպանության ժամանակ վիրավորված կամ զոհված զինվորների ընտանիքների աջակցության համար գանձվող 1000-ական դրամների գանձելու նախագիծը:

Անուշ Սեդրակյանն ցավում է, որ Պաշտպանության նոր նախարարը, որ պիտի ավելի հաստատվեր դրական գործերով, մտավ այդ նախագծի տակ ու նրա իմիջը սարսանվեց: «Չի կարելի խոսել թաքուն փողի մասին միայն վերբալ մակարդակով, դեռ ավելին թաքուն փողի համար պետք է պատժել, այլապես որևէ հարց Հայաստանում չի լուծվի»,-նկատեց Սեդրակյանը:

Մյուս բանախոսը՝ հասարակական-քաղաքական գործիչ Ազատ Արշակյանն, առաջարկով հանդես եկավ, որ այդ գումարները գանձվեն ոչ թե զինվորականներից, բժիշկներից, մանկավարժներից, այլ պիտի շքեղության հարկ դրվի. «Այդ հարկով կարելի է փոխարինել, քանի որ հայտարարվել է, որ դրա կարիքը կա, և բյուջեով նախատեսված չէ, առաջարկում եմ շատ արագ քննարկել դա Ազգային ժողովում, նախ հոռի բարքերը Հայաստանում կզսպվեն, չի կարելի այդքան մեծ տարբերություն դնել աղքատների, միջին խավի ու օլիգարխների միջև»,-շեշտեց Ա. Արշակյանը:

Ինչ վերաբերում է իշխանության հայտարարությանը, թե հնարավոր է, որ այդ 1000-ական դրամների գանձումը ոչ թե պարտադիր, այլ կամավոր սկզբունքով արվի, ապա Անուշ Սեդրակյանն ասաց. «Ինչպես կուտակայինի դեպքում վախեցան սոցիալական ցնցումներից ու հիմա էլ նախընտրական շրջան է, վախեցան դրանից»: Ազատ Արշակյանն էլ սրա վերաբերյալ շեշտեց. «Շատ լավ է, որ իշխանությունը նահանջեց, շատ լավ կլինի, որ ներողություն խնդրի ու անցնի հաջորդ քայլին՝ շքեղության հարկ գանձելուն»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ