27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Մեղքն իր վիզը»

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը կարծում է՝ Պ նախարար Վիգեն Սարգսյանի՝ ՀՀԿ-ական դառնալու որոշումը ճիշտ չէ:

«Ինքը նշանակվել է ոչ թե վաչրչապետի, այլ ՀՀԿ-ի առաջնորդի կողմից, ուստի  չի բացառվում, որ պայման է եղել, ու ասել են՝ նախարար  դառնալուց հետո պիտի  ՀՀԿ-ական դառնաս», – Henaran.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց Սոս Գիմիշյանը ՝ շեշտելով՝ ուժային կառույցների նախարարները  կուսակցական պատկանելություն չպետք է ունենան:

«Անկախ նրանից՝ նախարարը կուսակցական պատկանելություն ունի, թե ոչ, եթե նա ցանկացավ բանակը կուսակցականացնել, այսպես թե այնպես, դա կանի, բայց ճիշտ չէ, որ Պ նախարարը կուսակցական պատկանելություն ունենա: Դրանից ոչ երկիրն է շահելու, ոչ էլ բանակը: Ամեն դեպքում, եթե նախարարը  ՀՀԿ-ական դառնա, դա, ի վերջո, իր որոշումն է լինելու, այնպես որ՝ մեղքն իր վիզը», – ասաց Սոս Գիմիշյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ