11 Հուլիսի, Saturday, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ադրբեջանը շարունակում է սրել իրավիճակը

Դեկտեմբերի 8-ին ԵԱՀԿ անդամ պետությունների արտգործնախարարների խորհրդի 23-րդ նիստի շրջանակներում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Համբուրգում հանդիպում ունեցավ Գերմանիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ: ԵԱՀԿ-ում գերմանական նախագահության համատեքստում մտքեր փոխանակվեցին կազմակերպության գործունեության, Համբուրգի նախարարական խորհրդի օրակարգին վերաբերող հարցերի շուրջ: Նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց ԵԱՀԿ գերմանական նախագահության աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ հիմնախնդրի բացառապես […]

Շեյխ Մանսուր Բին Զաիդ Ալ Նահյանն ընդունել է ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանին

Աշխարհի շուրջ 200 երկրների բարձրագույն վերահսկիչ մարմինների նախագահների գլխավորությամբ 768 պատվիրակներ դեկտեմբերի 7-ին պաշտոնապես սկսեցին իրենց աշխատանքները Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու-Դաբիում: INTOSAI երեք հիմնական՝ Մասնագիտական ստանդարտներ, Կարողությունների զարգացման և Գիտելիքի փոխանակման կոմիտեների նիստերը մեկնարկել էին երկու օր առաջ: Դեկտեմբերի 7-ին INTOSAI 22-րդ համագումարի բացումը կատարեց Շեյխ Մանսուր Բին Զաիդ Ալ Նահյանը: Բացման արարողությունից հետո […]

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի ծառայողները խախտումներ են թույլ տվել. քրգործ է հարուցվել

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ՀՀ վերահսկիչ պալատի 2016թ. ընթացիկ հաշվետվության ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի /հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է, ի դեմս ՀՀ կառավարության/ ծառայողների կողմից հիմնադրամի գույքի կառավարման, պետական միջոցների տնօրինման գործընթացներում թույլ են տրվել խախտումներ և չարաշահումներ, որոնք առաջացրել են ծանր հետևանքներ: Դատախազությունից հայտնում են, որ նկատի ունենալով, […]

Գորիսի ավտոճանապարհներին ձյուն և խիտ մառախուղ է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ դեկտեմբերի  8-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում և խիտ մառախուղ է, տեսանելիությունը` 40-50 մ։ Մարտունու և Գորիսի տարածաշրջանների ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Նշված ճանապարհներն  սպասարկող ճանապարհաշինական ընկերությունների աշխատակիցները  կատարում են ճանապարհների մաքրման ու աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և  հանրապետական  […]

«Պիտի սովորենք հաղթահարել դժվարությունները»

Մի՛ դժգոհեք այն դժվարություններից և խոչընդոտներից, որոնց դուք հանդիպում եք կյանքի ճանապարհին: Հենց դրանք են ձեզ թույլ տալիս առաջ գնալ: Ինչո՞ւ են նավերը կարողանում տեղաշարժվել ջրում, իսկ օդանավերը՝ օդում: Որովհետև ջուրը և օդը դիմադրություն են ցույց տալիս նրանց շարժմանը: Հնարավոր չէ առաջ շարժվել, եթե չկա դիմադրություն այդ շարժման մատերիային: Կյանքում հանդիպող խոչընդոտները, դժվարությունները անբաժանելի մասն […]

Արձանագրվել է թմրանյութի հայտնաբերման 2 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 7-ից 8-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 17 դեպքից բացահայտվել է 16-ը: Արձանագրվել է թմրանյութի հայտնաբերման 2 դեպք: Բացահայտվել է գողության 8, խարդախության 5, ավազակային հարձակման և յուրացման 1-ական, դրամանենգության և խուլիգանության 2-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է կողոպուտի 1 և գողության 4 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում […]

Երկրի ղեկավարներից է կախված

Երկրի ղեկավարների դերը մեծ է ժողովրդի հավատքի, բարոյականության հաստատման եւ ճիշտ ուղիով ընթանալու հարցում: Կարծիքներ կան, որ ղեկավար անձանց կյանքն ու օրինակն այդքան էլ մեծ ազդեցություն չունեն ամբողջ ժողովրդի վրա, և ժողովուրդը ներքևից պետք է սկսի ընթանալ դեպի բարին ու ճշմարիտը: Սակայն այս կարծիքն ամբող­ջությամբ չի կարող վավերական լինել: Օրինակ երբ հրեաների առաջ­նորդը` Մովսես մարգարեն, […]

Գյուղացիներն անելանելի վիճակում են. բազմաթիվ տներ գրավադրված են

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հանգստյան օրերին եղել է մարզերում: Նա Ազգային ժողովում բարձրաձայնել է մի կարևոր խնդրի մասին. Արմավիրի մարզի  Արևիկ գյուղում  բազմաթիվ տնոր գրաադրված են. տոկոսներն օրեցօր աճում են, իսկ գյուղացիները հայտնվել են անելանելի վիճակում: Henaran.am-ը հետամուտ լինելով վերոնշյալ  հայտարարությանը՝ զրուցեց Արրևիկի համայնքապետի՝ Գառնիկ Ծատուրյանի հետ: Պարզվում է՝ գյուղացիների վվիճակն իսկապես լավ չէ: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի