22 Հուլիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

2 հարցում ես անթերի եմ եղել. Օսկանյան (տեսանյութ)

«Ես 2 տասնամյակ եղել եմ իշխանության մեջ, որպես անհատ ես իմ թերություններն, իհարկե, ունեմ, բայց 2 հարցում ես ինձ անթերի եմ համարում` նվիրում հայրենիքին և ազնիվ աշխատանք պետական համակարգում»,-այսօր ՕՐՕ դաշինքի համաժողովի ժամանակ ասաց «Համախմբում» կուսակցության ղեկավար Վարդան Օսկանյանը: «Ես աշխատել եմ 2 նախագահների հետ, սակայն երբեք չեմ ծաառյել մարդուն, այլ` երկրին, ժողովրդին, հայրենիքին, չի […]

Լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ փետրվարի 27-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքի՝ 10:30-12:30 Ավան 4-րդ փողոցի 3 նրբանցքի սեփական տները և հարակից հանրային բաժանորդները, 13:00-17:00 Նոր-Նորքի 5-րդ զանգ.՝ Գայի պող. 59 շենքը և հարակից հանրային բաժանորդները,Գայի պող. 55 (14) շենքը, «ՎՏԲ Արմենիա […]

Սխալվում եք, մենք մրցակիցներ չենք, մենք կուսակիցներ ենք. Ռ. Սարգսյանը` Միհրան Պողոսյանից

«Սխալվում եք, մենք մրցակիցներ չենք, մենք կուսակիցներ ենք»,-այսօր ՀՀԿ կենտրոնական գրասենյակի մոտ լրագրողներին ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը` պատասխանելով հարցին, թե ճիշտ են լուրերը, որ լարված հարաբերություններ կան իր ու իր մրցակից Միհրան Պողոսյանի միջև: Հիշեցնենք, որ Ռոբերտ Սարգսյանն, ով նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներորդին է, առաջադրված է թիվ 1 ընտրատարածքում, որտեղ առաջադրված […]

Զգույշ բացիր բերանդ

Զգո՛ւյշ եղիր քայլիդ համար, երբ Աստծու տուն ես գնում, և մոտեցի՛ր լսելու համար. որովհետև քո զոհն ավելի հարգի է, քան ընծաներն անզգամների, որոնք չգիտեն բարիք գործել։ Թող քո բերանը չշտապի, և ոչ էլ սիրտդ հապճեպ խոսք ասի Աստծու առջեւ, որովհետեւ Աստված երկնքում է, իսկ դու՝ երկրի վրա. դրա համար էլ թող քո խոսքերը սակավ լինեն։ […]

Այս պատասխանատվությունն է միավորել նրանց. ՕՐՕ-ի համաժողովը մեկնարկեց (տեսանյութ)

Քիչ առաջ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկեց Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի առաջին համաժողովը: Դաշինքի ցուցակի 2-րդ համար Արմեն Մարտիրոսյանն, ով վարում է համաժողովը, հանդիսավոր կերպով դահլիճ հրավիրեց դաշինքի առաջնորդներին: Ապա հնչեց ՀՀ օրհներգն, ու տրվեց համաժողովի մեկնարկը: Նա նշեց, որ այդ դաշինքը ստեղծելու է մի այնպիսի իշխանություն, որ Հայաստանը դուրս կբերի այս ծանր իրավիճակից. «Հայաստանում մարտահրավերները […]

Հարգանքի տուրք՝ Զորավար Անդրանիկի հիշատակին

Զորավար Անդրանիկ Օզանյանի ծննդյան 152 ամյակի առիթով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը` քաղաքապետի տեղակալների, մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարների ու «Սասուն-Տարոն» հայրենակցական միության անդամների հետ միասին, այցելել է Եռաբլուր պանթեոն, հարգանքի տուրք մատուցել Զորավարի հիշատակին: Հայ Առաքելական եկեղեցու սպասավորները տեղում կատարել են հոգեհանգստի կարգ` Զորավարի և հայ ազգային ազատագրական պայքարի նվիրյալ բոլոր նահատակների հոգիների հանգստության համար: Քաղաքապետ […]

Թեթև խոսակցություն է եղել. Արայիկ Գրիգորյանը` Մասիսի միջադեպից

«Հարկ չկա տեղի ունեցածը կապել ՀՀԿ-ի հետ»,-այսօր ՀՀԿ կենտրոնական գրասենյակի մոտ լրագրողներին ասաց ՀՀԿ խմբակցության անդամ Արայիկ Գրիգորյանը` մեկնաբանելով լուրերը, թե իր ու Մուրադ Մուրադյանի կողմնակիցների մասնակցությամբ երեկ Մասիսում ծեծկռտուք է եղել: «Թեթև խոսակցություն է եղել»,-ասաց նա: Հարցին, թե ինչպիսին են իր ու Մուրադ Մուրադյանի հարաբերությունները, նա պատասխանեց. «Նորմալ են»: Իսկ Մուրադ Մուրադյանը պատասխանելով այս հարցին մեզ հետ […]

ԼՂ հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ է ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի համագործակցությունը․ մասնագետ

ԱՄՆ-ը պետք է համագործակցի Ռուսաստանի հետ՝  Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու համար։ Նման տեսակետ ТАСС գործակալության հետ զրույցում հայտնել է Միջազգային հարցերով նյու-յորքյան խորհրդի փորձագետ, պրոֆեսոր Քերի Կավանոն, ով նախկինում զբաղեցրել է Եվրասիայում հակամարտությունների կարգավորման գործերով ԱՄՆ հատուկ ներկայացուցչի, ինչպես նաեւ 1999-2001 թվականներին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի պաշտոնները։ Նա նախազգուշացրել է, որ Հարավային Կովկասում նոր բռնության բռնկումը կարող […]

ՀՀԿ-ականները հավաքվում են

Հայաստանի հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում այս պահին հավաքվել են տարածքային ցուցակով առաջադրված թեկնածուները: Ինչպես փոխանցում է Henaran.am-ի թղթակիցը, ՀՀԿ-ականները ժամանում են գրասենյակ, լրագրողների հարցին, թե ինչ է քննարկվելու, այդպես էլ հստակ պատասխան չեղավ: ՀՀԿ խմբակցության անդամ Սեյրան Սարոյանն, ի պատասխան հարցին, թե արդյոք հրահանգվելու է ինտրիգներից հեռու մնալ ու ծեծկռտուքներ չսարքել, ինչպես եղել էր Մուրադ […]

Մեքենան այրվել է. 19-ամյա վարորդի վիճակը ծանր է

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 25-ին, ժամը 02:36-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Երեւանյան փողոց 37 շենքի դիմաց տեղի է տեղի ունեցել ավտովթար հրդեհի բռնկումով, կա մեկ տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը տուժող՝ 19-ամյա Հ. Ռ.-ին  տեղի ուժերով տեղափոխել են Արմավիրի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

Ամենաընթերցված