28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Ինչ է ուզում Ալիեւը

«Ալիևը փորձում է պատերազմի իմիտացիայի միջոցով դիվանագիտական դաշտում որոշակի հաջողություններ արձանագրել: Ալիևը կարծում է՝ ռազմական շանտաժի միջոցով կկարողանա բանակցային գործընթացում խուսափել ճնշումներից և հասնել իր համար բարենպաստ իրավիճակի», – Henaran.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ ընդգծելով՝  Ալիևն ջանում է տապալել բանակցային գործընթացը, խորացնել  շանտաժային քաղաքականությունը, բայց ոչ մի խնդիր լուծել չի կարողանում:

«Էդվարդ Նալբանդյանը նշեց՝ չի բացառվում, որ Արցախի անկախությունը կարող է ճանաչվել միջազգային հանրության կողմից. Դա Ադրբեջանին անհանգստություն պատճառեց: Բայց կարծում եմ՝ նման հայտարարություն անելով՝ հայկական կողմը փորձում է նախազգշացնող կոչով դիմել Ադրբեջանին.  եթե Ադրբեջանը գնա պատերազմի սանձազերծման ճանապարհով, ապա հայկական կողմը գնալու է Արցախի ճանաչման ուղիով: Նալբանդյանի այդ հայտարորթյունը, կարծում եմ, հիմնականում պայմանավորված էր Ադրբեջանի վարքագծով, այսինքն՝ եթե Ադրբեջանը շարունակի պատերազմական գործողությունները, ապա հայկական կողմին ոչինչ չի մնա, քան  փակել բանակցություններով հարցը լուծելու դուռը և միակողմանի լուծումներով հասնել նպատակին», – նշեց քաղաքագետը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ