06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Զինվորը կիսվում է հոգևորականի հետ . Տեր Եսային մանրամասնեց /տեսանյութ/

«Զորամասերում հոգևորականի դերը մեծ է, բայց մեկ հոգևորականը քիչ է»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Տեր Եսայի քահանա Արթենյանը: Քահանան նշում է, որ հաճախ հոգևոր զրույցի շնորհիվ նորակոչիկը սփոփվում է և  փորձում փարատել կարոտը հարազատների հանդեպ: «Զինվորը գուցե չցանականա  ընկերոջ կամ սպայի հետ կիսվել ներանձնականի մասին: Իսկ հոգևորականի հետ կարող է խոսել ու դա գաղտնի է մնում»,-ընդգծեց […]

«Ոնց որ «աբիժնիկի» կեցվածք ունենա». միանում են Սերժ Սարգսյանին/տեսանյութ/

Որպես հայրենասիրական, բարեգործական կազմակերպություն պետական գրանցում ստացած «Երդվյալ հայդուկ» ջոկատը նախկին Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանից ստացել է միավորման առաջարկ: «Երդվյալ հայդուկ»-ի անդամները որոշել են մերժել առաջարկը, քանի որ նախընտրական փուլում որոշել են լինել «Հանրապետական» կուսակցության կողքին: «Սեյրան Օհանյանին չէր դզում, հիմա ոնց որ «աբիժնիկի» կեցվածք ունենա: Որպես նախարար և զինվորական գնահատում եմ, բայց չպիտի որոշեր […]

Արտասովոր եղանակի հետեւանքով Դուբայում ավերածություններ են տեղի ունենում /տեսանյութ/

Դուբայում արտասովոր եղանակ է, սովորաբար այս շրջանում այստեղ 25 աստիճան տաք է, մինչեւ ներկայումս ձյուն է տեղում։ Եղանակային պայմանները իրենց հետ ավերածություններ են բերում։ Այստեղ փլուզում է տեղի ունեցել, շինությունը ընկել է փողոցի վրա։ Այն, որ զոհեր չկան, պարզապես հրաշք է։ Մանրամասները՝ տեսանյութում

Բելառուսը կլքի՞

Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Աղասի Ենոքյանը Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնում է շրջանառվող լուրերին, թե Բելառուսը մոտ ապագայում հնարավոր է դադարեցնի անդամակցությունը ԵՏՄ-ին ու ՀԱՊԿ-ին: -Պարո՛ն Ենոքյան, ի՞նչ կլինի, եթե լուրերը, որ շրջանառվում են ռուսական լրատվամիջոցներում Բելառուսի` ԵՏՄ-ից ու ՀԱՊԿ-ից հեռանալու մասին, իրականություն դառնան: -Եթե Բելառուսը որոշի դուրս գալ ՀԱՊԿ-ից ու ԵՏՄ-ից, […]

Կադրային փոփոխություն Մշակույթի նախարարությունում

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի՝ փետրվարի 3-ի հրամանով Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանն իր դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից։ ՀՀ մշակույթի նախարարության ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ  Անդրանիկ Արզումանյանը նշանակվել է մշակույթի նախարարի խորհրդական։ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար  է նշանակվել  Թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը։

Զարեհ Սինանյանը կառաջադրվի Գլենդեյլի քաղաքային խորհրդի անդամի պաշտոնում

Գլենդեյլի նախկին քաղաքապետ Զարեհ Սինանյանը երկրորդ անգամ կառաջադրվի որպես քաղաքային խորհրդի անդամի թեկնածու: Asbarez.com-ի փոպանցմամբ՝ Սինանյանը հայտարարել է, որ իր առաջադրման պատճառը ունեցած ձեռքբերումներն են քաղաքապետ եղած տարիներին և դրական տեսլականը, որ վերջինս ունի Գլենդեյլի զարգացման համար: «Գլենդեյլը դուրս է եկել տնտեսական ճգնաժամից` պահպանելով իր կենսական ծառայություններն ու ծրագրերը: Այնուամենայնիվ, մենք շատ աշխատանք ունենք անելու, որպեսզի տնտեսական […]

Հրդեհ Սարի թաղում

Փետրվարի 4-ին, ժամը 03.05-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի քաղաքի  Սարի թաղի 5-րդ շարքի թիվ 7 տանը: Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արագ արձագանքման խմբերը, երեք մարտական հաշվարկ: Դեպքի վայրում է գտնվել ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ, փ/ծ գնդապետ Հ. Խանգելդյանը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.39-ին, մարվել […]

ՀՀԿ-ում «պահեստային տարբերակ» ունեն

«Հաշվարկները լավագույնս կարվեն հենց ՀՀԿ-ում: Ես կասեմ իմ տպավորությունները. Հովիկ Աբրահամյանը ՀՀԿ-ում կարևոր դիրք է զբաղեցրել. նա կարևոր աշխատանք է կատարել ոչ միայն ՀՀԿ-ի համար ձայներ ապահովելու, այլև կազմակերպչական, շտաբային աշխատանքների հարցում: Կարծում եմ՝ ՀՀԿ-ում պետք է այսպես ասած՝ համապատասխան մեկ այլ անձ գտնեն՝ տվյալ աշխատանքները կատարելու համար», – Henaran.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց […]

Մշակույթի նախարարի հետ են քննարկել

Հանրային խորհրդում ս.թ. փետրվարի 3-ին տեղի է ունեցել հանդիպում Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հետ: Խորհրդի ղեկավար Վազգեն Մանուկյանն ու խորհրդի անդամները նախարարի հետ քննարկել են ոլորտին առնչվող բազմաթիվ հարցեր, հանդես եկել առաջարկներով ու խորհուրդներով: Մշակույթի ոլորտի պատասխանատուն նախ ներկայացրել է իր գործունեության երեքուկես ամիսների արդյունքները, առաջիկա անելիքներն ու ծրագրերը: Արմեն Ամիրյանը շեշտել է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի