26 Հուլիսի, Կիրակի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Մեր բանակը երկրի խոշոր գործատուներից մեկն է. Վ. Սարգսյան (տեսանյութ)

Լոռու մարզում նախընտրական հանդիպման ժամանակ Հայաստանի Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակի առաջին համարում ներկայացված, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն իր ելույթում նշել է. «Սիրելի՛ ժողովուրդ, Հանրապետական կուսակցությունն այս ընտրություններին առաջ է քաշել «Անվտանգություն և առաջընթաց» կարգախոսը: Այն արտացոլում է հիմնական ուղղությունները, որոնք տեղ են գտել մեր նախընտրական ծրագրում: Մեր տարածաշրջանն իր մարտահրավերներով, իր խնդիրներով այնպիսին է, […]

Պատգամավորները չներկայացան. նիստը չկայացավ

Ինչպես և սպասվում էր, ժամը 15:00-ի դրությամբ Ազգային ժողովում գրանսված պատգամավորների թիվը չավելացավ, մնաց 23: Այսօր պիտի մեկնարկեր հերթական քառօրյան, սակայն քվորում ապահովելու համար անհրաժեշտ 66 հոգուց միայն 23-ն էին գրանցվել: Ժամը 15:00-ին ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ նիստը չի կայանա: Ըստ կանոնակարգ-օրենքի՝ ժամը 12:00-15:00-ի ընթացքում պատգամավորները կարող են ներկայանալ ու գրանցվել:

Ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելումն ու հսկողությունը Հայաստանում

Մեկնարկեց ՀՀ առողջապահության նախարարության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության համատեղ կազմակերպած «Ոչ վարակիչ հիվանդությունների (ՈՎՀ) կանխարգելումն ու հսկողությունը Հայաստանում» խորագրով կլոր սեղան-քննարկումը, որին մասնակցում են հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ: ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը, ողջունելով հյուրերին, ներկայացրեց ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանն ու հսկողությանն ուղղված քայլերը: Սերգեյ Խաչատրյանը նշեց, որ ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման […]

Ես սխալ ճանապարհ եմ ընտրել. Նիկոլ Փաշինյանը՝ Սեյրան Օհանյանին

«Սերժ Սարգսյանի նախագահության 9 տարիների 95 տոկոսը Սեյրան Օհանյանը եղել է Սերժ Սարգսյանի կողքին, եղել է նրա թիմի առանցքային անդամներից մեկը եւ անհասկանալի է, թե գաղափարական ինչ տարաձայնություն է նրանց բաժանում: Կողքից վերլուծելով, տպավորություն է, որ գործ ունենք երկու ընտանիքների կռվի հետ, ընդ որում` նեղ ընտանիքի: Ես չեմ կարծում, որ ՀՀ-ում քաղաքական պրոցեսները պետք է […]

Քվեարկության կարգը քվեարկության խցիկում/տեսանյութ/

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակվել է իրազեկման անիմացիոն հոլովակ` 2017 թվականի ապրիլի 2-ի  Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ քվեարկության խցիկում քվերակության կարգի վերաբերյալ: Հանրային իրազեկման աշխատանքների իրականացման նպատակով խնդրում ենք զանգվածային լրատվության միջոցներին աջակցել անիմացիոն հոլովակ տարածման գործում:

Երկու տարբերակ

«Այս ընթացքում Սերժ Սարգսյանի լծակները ոչնչով չեն նվազել, անգամ ավելացել են: Հետեւաբար ինչո՞ւ նա այս անգամ չի գործադրել այդ լծակները: Կարծում եմ՝ կարող է լինել տպավորություն, որ դա արվել է, որ «Ծառուկյան» դաշինքը հնարավորինս շատ ընդդիմադիր ձայներ քաշի դեպի իրեն: Ինչո՞ւ դա կարող է ձեռնտու լինել Սերժ Սարգսյանին: Նշանակում է, նա համոզված է, որ ունի […]

Աշխարհի ամենաերջանիկ երկրները․ որտեղ ենք մենք

Երջանկության միջազգային օրվա կապակցությամբ այսօր հրապարակվել է աշխարհի ամենաերջանիկ երկրների ցանկը։ ՄԱԿ-ի Sustainable Development Solutions Network (SDSN)-ի շրջանակներում հրապարակվել են 155 երկրների տվյալները, հայտնում է newsru.com-ը։ Նշենք, որ Հայաստանը երջանկության ցուցանիշով գտնվում է 121-րդ հորիզոնականում։ Ամենաերջանիկ երկրների ցանկը գլխավորել է Նորվեգիան, երկրորդը Դանիան է, ապա՝ Իսլանդիան եւ Շվեյցարիան։ Ցանկը կազմելիս հաշվի է առնվել երկրում մարդկանց ազատության, առողջության, եկամուտի, […]

Նախագահ Սերժ Սարգսյանը այցելել է «Ալեքս տեքստիլ» ընկերություն /ֆոտո/

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է «Ալեքս տեքստիլ» ընկերություն: Հանրապետության Նախագահը տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի, «Ալեքս տեքստիլ»-ի ղեկավարության և հյուրերի հետ շրջել է ընկերության արտադրամասերում, ծանոթացել կատարված ներդրումներին, արտադրական հզորությունների մեծացման, ժամանակակից սարքավորումներով նոր արտադրամասերի գործարկման ուղղությամբ վերջին տարիներին իրականացված աշխատանքներին, արտահանման ծավալներին և ընկերության զարգացման ծրագրերին: 2015 թվականից գործունեությունը սկսած` գուլպաների […]

Սամվել Սանամյանին կոչում են շնորհել/տեսանյութ/

Մարտի 19-ին 10-րդ ընտրատարածքում ՀՀԿ-ից ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրված Սամվել Սանամյանը նախընտրական հանդիպում է ունեցել Կոտայքի մարզի Սոլակ համայնքում։ Այստեղ պատագամավորության թեկնածուին ընդունել են աղուհացով, երգուպարով։ Սոլակի համայնքապետ Բադալ Սարգսյանը նշեց, որ Սամվել Սանամյանը տասնյակ տարիներ եղել է իրենց գյուղի կողքին։ Եվ տարիներ շարունակ համայնքի մշակութային, կրթական հաստատություններին սատարելու, ուսանողությանը խրախուսելու, գյուղատնտեսությանն ու ֆերմերային տնտեսությունների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի