Ստուգատես-վարժանք՝ ոստիկանության զորքերում /ֆոտո/
Մարտի 24-ին ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը զինտեխնիկայի և անձնակազմերի ստուգատես անցկացրեց ոստիկանության զորքերում: Մասնակցում էր ոստիկանության հրամանատարությունը՝ գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանի գլխավորությամբ: Ստուգատեսի ընթացքում դիտարկվեց ու գնահատվեց տեխնիկայի և սպառազինության վիճակը, հրահանգավորվեցին անձնակազմերը: Այնուհետև զինտեխնիկայի ու ստորաբաժանումների մարտավարական և կրակային պատրաստականության աստիճանը ստուգվեց վարժանքի ընթացքում: Ստուգատեսի մասնակիցները ցուցադրեցին բարձր մարտական, ֆիզիկական և հրաձգային պատրաստականություն: […]





































