26 Հուլիսի, Կիրակի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ազարտնի խաղերի մեջ էի. բացահայտում՝ 2 տարի անց

«Ազարտնի խաղերի մեջ էի». Բացահայտում՝ 2 տարի անց. 600.000-անոց ոսկյա վզնոցի կողոպուտի հետքերով       Երեւանի Ահարոնյան փողոցի 8-րդ շենքի մոտ 2015 թվականի դեկտեմբերի 19-ին 2 հոգի հարձակվել են մի տղայի վրա, հարվածել նրա ոտքերին, ծնոտին, հափշտակել 600.000 դրամ արժողությամբ ոսկյա վզնոցն ու փախել: Ոստիկանության մամուլի ծառայությունից    հայտնում են, որ դեպքից միայն 2 […]

Ապրիլյան պատերազմի հերոսները վստահում են 26-ամյա Գոհարին. նա պետք է խորհրդարան գնա/տեսանյութ/

Մարդկանց միշտ կապում է ընդհանուր գաղափարը, սկզբունքը կամ զգացողությունը: Առաջիկա խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ համամասնական ցուցակի պատգամավորության թեկնածու Գոհար Նավասարյանը 26 տարեկան է ու կարողացել է իր շուրջը համախմբել ապրիլյան պատերազմի մասնակից ու հաշմանդամություն ձեռք բերած տղաներին:  Խնդիրները ակնհայտ են պատգամավորության թեկնածուի համար: Գոհար Նավասարդյանը խորհրդարան է գնում մեկ նպատակով` պաշտպանել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները: Պատգամավորության […]

«Այս պառլամենտն ավելի բեժ-բեթար է լինելու, քան նախորդը»

«Քարոզարշավը շատ վատ է ընթանում. արյունահեղություն, ֆիզիկական ճիշումներ: Էս ի՞նչ քարոզարշավ է, սա խուլիգանական միջոցառում է: Սա քարոզարշավ կոչել չի կարելի. Այն բիրտ ուժի մրցակցություն է: Ով ավելի բիրտ ուժ կիրառի, ավելի շատ փող կներդնի գործի մեջ, նա էլ կհաղթի», – Henaran.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը՝ անդրադառնալով նախընտրական […]

«Եվրատեսիլ 2017»-ի հայաստանյան մասնակցին հնարավոր է՝ թույլ չտան մասնակցել մրցույթին

«Եվրատեսիլ 2017»-ին Հայաստանի ներկայացուցիչ Արծվիկ Հարությունյանին, հնարավոր է, թույլ չտան մտնել Ուկրաինա, որտեղ անցկացվելու է մրցույթը։ Այդ մասին հայտարարել է  Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն, հայտնում է  life.ru-ն։  Վերջինը նշել է, որ նախ պետք է Ուկրաինայի անվտանգության ծառայությունները ստուգեն՝ Արծվիկը Ղրիմում եղել եւ այնտեղ ելույթ ունեցել է, թե ոչ, նոր միայն թույլ տան […]

Նախագահը աշխատանքային այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ /ֆոտո/

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ: Աբու Դաբիի օդանավակայանում Հանրապետության Նախագահին դիմավորել է ԱՄԷ փոխվարչապետ, նախագահական հարցերով նախարար Շեյխ Մանսուր բին Զայեդ Ալ Նահյանը: Դիմավորման հանդիսավոր արարողությունից հետո Հանրապետության Նախագահը հանդիպում է ունեցել նախարար Շեյխ Մանսուր բին Զայեդ Ալ Նահյանի հետ: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել բարեկամ Արաբական Միացյալ Էմիրություններում […]

Բերդ-Ճամբարակ ճանապարհը փակ է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ  մարտի  21-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, բքի պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը։ Բքի պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը: Ավտոճանապարհներին կատարվում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ  միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Ի գիտություն տնային տնտեսուհիների

Հասարակ հնարքներ, որոնք կօգնեն պահպանել մթերքը երկար: Խոհանոցում կամ պատշգամբում պահեք ավոկադոն, ծիրանը, բանանը, ցիտրուսայինները, սխտորը, կիվին սոխը, ֆֆումը, անանասը, կարտոֆիլը: Սառնարանում պահեք խնձորը, ընդեղենը, հատապտուղը, բրոկոլին, կաղամբը, գազարը, եգիպտացորենը, վարունգը, դդմիկը, խաղողը, սունկը: Կանաչեղենը` մաղադանոսը, համեմը, ռեհանը, սամիթը ծաղկեփնջի նման դրեք ջրի մեջ, ծեծկեք տոպրակով ու դրեք սառնարանը: Կոճապղպեղը պահեք սառցախցիկում: Սունկը պահեք թղթե […]

ՀՀ Առողջապահության նախարարը մեկնել է Վրաստան

ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը եւ նախարարի տեղակալ Սամվել Մարգարյանը Վրաստանի առողջապահության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Դավիդ Սերգեենկոյի հրավերով գտնվում են Թբիլիսիում։   Ինչպես նախարարների, այնպես էլ ընդլայնված հանդիպումները, քննարկումներն ու այցելություններն ուղղված են երկկողմ համագործակցության խորացմանը եւ փոխգործակցության նոր հեռանկարների բացահայտմանը։

Դինքի սպանության գործով ձերբակալվել է 6 հոգի

Թուրքիայում «Ակօս»  շաբաթաթերթի հիմնադիր-խմբագրապետ, պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի սպանության գործում նոր զարգացումներ են գրանցվել: Ստամբուլի գլխավոր դատախազությունը Դինքի սպանության գործով հետաքննության շրջանակներում 8 հոգու ձերբակալելու որոշում է կայացրել: Այս մասին տեղեկացնող «Turkiyegazetesi» լրատվական կայքը: Դատախազության ահաբեկչության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության դատախազ Գյոքալփ Քյոքչյուն ձերբակալման որոշում է կայացրել այն անձանց նկատմամբ, ովքեր կասկածվում են Դինքի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի