02 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

«Թեւոսիկի» եղբոր սպանության մեջ մեղադրվող՝ Իսոն ծայրահեղ քայլի է դիմել

«Թեւոսիկի» եղբոր` Արթուր Սաֆարյանի սպանության մեջ մեղադրվող Իսրայել Սարգսյանը հացադուլ է հայտարարել: «Իսրայել Սարգսյանն արդեն 10 օր հացադուլի մեջ է:Նրա վիճակը լավ է, գտնվում է բժիշկների հսկողության տակ: Հացադուլի միջոցով Իսրայել Սարգսյանը բողոքում է դատական նիստերը հետաձգելու դեմ» ,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց  Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ Գոռ Ղլեչյանը: Հիշեցնենք, որ 2014թ. […]

Այս հանրաքվեն ամրապնդում է արցախահայության՝ սեփական ճակատագիրը որոշելու իրավունքը. Շարմազանով

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը փետրվարի 20-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության խորհրդարանական պատվիրակությանը՝ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ, տեղեկացնում է ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունը: Աշոտ Ղուլյանը, ողջունելով ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներին, երախտագիտություն է հայտնել Հայաստանի խորհրդարանի գործընկերներին՝ Արցախին աջակցելու հարցում մշտական պատրաստակամության համար և նշել, որ արցախցիների համար հպարտություն ու մեծ ոգևորություն է […]

«Կորուստ էր, և բավական բան կա մտածելու»

«Փաստորեն, արդեն սկսվել է քաղաքական դաշտի ռեակցիան, որն, ինչպես տեսնում ենք, դրական չէ: Փաստորեն, այդ միավորումը պիտի մինչև վերջ հաշվի առնի, որ այդ հարվածների ներքո է շարունակելու ճանապարհը, այդ սուր անկյունները պիտի վերանայվեն, իսկ եղած խնդիրները լուծվեն»,-Henaran.am-ի հետ զրույզում ասաց աստվածաբան, նախկին ժառանգական Վարդան Խաչատրյանն՝ անդրադառնալով Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի մեջ «Ժառանգության» հայտնվելուն ու նրա իմիջին: «Իհարկե, […]

Լավ չի. 168 Ժամ

2017 թվականը վատ չի սկսվում, եթե հիմնվենք պաշտոնական վիճակագրությւսն տվյալների վրա։ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալները վկայում են, որ տնտեսական ակտիվությունն այս տարվա հունվարին՝ նախորդ տարվա հունվարի նկատմամբ, 6.5%-ով աճել Է։ ճիշտ է, մեկ ամսվա կտրվածքով դատողություններ անելն այնքան էլ ճիշտ չէ, սակայն 6.5%-ը վատ ցուցանիշ չէ՝ մանավանդ, եթե նկատի ունենանք, որ հունվարը բավականին ցուրտ […]

Րաֆֆի Հովհաննիսյանն էլ կլքի՞. Իրավունք

Թերթի տեղեկությաներով՝ Աժ-ի ընտրություններից հետո, չի բացառվում, որ «ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը վայր դնի կուսակցության ղեկավարի լիազորությանները, իսկ կուսակցության ղեկավարումը ստանձնի Արմեն Մարտիրոսյանը։ Օհանյան-Օսկանյան-Րաֆֆի դաշինքի ստեղծումը, Րաֆֆի Հովհւսննիսյանի 11-րդ, իսկ Արմեն Մարտիրոսյանի 2-րդ համարում հայտնվելը պւսրզ ցույց տվեց՝ Րաֆֆի Հովհաննիսյանը նահանջում Է։ Հիշեցնենք՝ մոտ մեկ ամիս առւսջ «Իրավունքը» գրել էր, որ «ժառանգությունում» արշալույսները խաղաղ […]

Մասնագետները տագնապած են` կեղծ դեղեր են հայտնաբերվել. Հրապարակ

Առողջւսպահության համակարգում սկանդալ է հասունանում՝ առողջապահության տեսչությունն օրերս 2 կեղծ դեղատեսակ է հայտնաբերել դեղատներում։ Ահազանգերի հետքերով գնալով պարզել են, որ հանրության կողմից մեծ պահանջարկ վայելող երկու դեղի խմբաքանակների մեջ կեղծված դեղեր կան։ Մեկը ճնշումը կարգավորող պրեստանս դեղամիջոցն է, մյուսը՝ անտիբիոտիկ է՝ ցեֆտրիաքսոն աստերիա։ Առգրավված դեղերը տեսչությունը հանձննել է փորձաքննության էմիլ Գաբրիելյւսնի անվան փորձագիտական կենտրոնում։ Արդեն […]

Հանկարծամահ է եղել ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը

Նյու Յորքում նախօրեին հանկարծամահ է եղել ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը։ Ռուսաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ ռուս դիվանագետը հեռացել է կյանքից իր աշխատանքային պարտականությունները կատարելիս։ «Վիտալի Չուրկինի հարազատներին ու մտերիմներին մեր ցավակցությունն ենք հայտնում»,- ասված է հաղորդագրության մեջ։ Նշենք նաեւ, որ այսօր Չուրկինը կդառնար 65 տարեկան։

Սկանդալ է հասունանում. Հայկական Ժամանակ

Թերթի տեղեկություններով, իշխանությունները պատրաստվում են 2015թ. նոյեմբերին վնասազերծված Նորք-Մարաշի զինված խմբի գործով որոշակի բացահայտումներ անել, որոնք առնչվում են պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ։ Սույն գործի հետագա քննության ընթացքում հրապարակումներ եղան, թե դրա հետեւում կանգնած է Սեյրան Օհանյանը։ եվ հիմա, երբ Օհանյանն ընդդիմադիր դաշինք է զլխավորում եւ քննադատում իշխանություններին, վերջիններս մտածում են՝ չխնայել նրան եւ այդ […]

Սերժ Սարգսյանը սպառնում է` ուղղակի կպատժի. Ժամանակ

ԵԿՄ համւսգումարից հետո Սերժ Սարգսյանը փետրվարի 20-ին հանդիպում է ունեցել Զինված ուժերի ղեկավար կազմի հետ, որի ընթացքում նրանց է ուղղել բավականին թափանցիկ զգուշացում պարունակող մեսիջներ։ Մասնավորապես, Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե ոչ ոք չփորձի բանակում ծավալել կուսակցական քարոզչություն։ Առաջին հայացքից Սարգսյանի հայտարարությունը տրամաբանական է` նկատի ունենալով այն, որ բանակը պետք է լինի ապաքաղաքական կառույց եւ […]

Արցախն ունի նոր Սահմանադրություն

Արցախի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փետրվարի 21-ի՝ ժամը 3.00-ի դրությամբ հրապարակել է երեկ՝ փետրվարի 20-ին, հանրապետությունում անցկացված նոր Սահմանադրության հանրաքվեի նախնական արդյունքները:   Ըստ ամենաթարմ տվյալների՝  103 հազար 793 ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիներից մասնակցել է 79 հազար 428 քաղաքացի, որը կազմում է ընդհանուր թվի 76,44 տոկոսը:  Այս մասին տեղեկանում ենք     artsakhpress.am-ից: Կողմ քվեարկված […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի