01 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ո՞րդ եք տեսել. Առաքել Մովսիսյանը՝ Մասիսի դեպքերից (տեսանյութ)

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանն ասում է, որ իր ընտրատարածքում լարված մթնոլորտ չկա: Henaran.am-ի հարցին պատասխանելով՝ նա ասաց. «Ձեզ թվում է, նման բան չկա»: Հետաքրքրվեցինք նաև վերջերս Մասիսում տեղի ունեցած միջադեպից, երբ ՀՀԿ-ի թեկնածուներ Արայիկ Գրիգորյանի ու Մուրադ Մուրադյանի շտաբի աշխատակիցների միջև ծեծկռտուք էր եղել, ինչին Առաքել Մովսիսյանն արձագանքեց, թե նման բան չի […]

Դիակների տարհանման գործընթացը չի իրականացվել ադրբեջանական կողմի մեղքով․ ԱՀ ՊՆ

Այսօր՝ փետրվարի 27-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը վերջապես հրապարակել է փետրվարի 25-ի առավոտյան արցախյան դիրքերի ուղղությամբ ձեռնարկված հարձակողական գործողությունների արդյունքում չեզոք գոտում հայտնված իր զոհերի անունները՝ չմոռնալով հիշատակել, որ <<դիակների տարհանման գործընթացին խոչընդոտել է արցախյան կողմը՝ նոր պահանջներ առաջ քաշելով>>: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ փետրվարի 25-ին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի միջնորդությամբ կողմերի […]

Մեզ փող որտե՞ղից, որ ընտրակաշառք բաժանենք. Սամվել Ալեքսանյան (տեսանյութ)

«Մեզ փող որտե՞ղից, որ ընտրակաշառք բաժանենք»,-Henaran.am-ի հարցին ի պատասխան, թե լուրեր կան, որ իր ընտրատարածքում ընտրակաշառք են բաժանում, այպես արձագանքեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, վարկանիշային ցուցակով Մալաթիա-Սեբաստիան ու Շենգավիթն ընդգրկող ընտրատարածքում առաջադրված Սամվել Ալեքսանյանը: Նա չհերքեց, որ բարեգործություններ շարունակում է անել: «Բարեգործությունն ի՞նչ գործ ունի ընտրակաշառքի հետ»,-նետեց նա: Ինչ վերաբերում է Հեղինե Բիշարյանի առաջադրմանն, ապա […]

«Օսկար 2017»-ը այլեւս անցյալում է․ ամփոփելով արդյունքները /ֆոտո/

Լոս Անջելեսում ավարտվեց «Օսկար» հեղինակավոր մրցանակաբաշխության 89-րդ արարողությունը եւ հայտնի են տարվա ամենա-ամենաները։ Տարբեր անվանակարգերում այս տարի 24 ոսկե արձանիկ շնորհվեց։ Ամենաշատ անվանակարգերում ներկայացված ֆիլմը «Լա Լա Լենդ» մյուզիքլն էր, որը, սակայն, տարվա լավագույն ֆիլմ չճանաչվեց։ Հիշեցնենք, որ «Օսկար 2017»-ին աննախադեպ միջադեպ տեղի ունեցավ՝ լավագույն ֆիլմ հայտարարվեց «Լա Լա Լենդը» եւ երբ ֆիլմի աշխատակազմը երջանիկ […]

«Ադրբեջանցիները գլուխ էին կտրում և հանում մեր զոհերի աչքերը» /տեսանյութ/

«Այս լարված օրերի մասին նշեմ, որ Ադրբեջանը նորից դիվերսիա է անում, երկու կողմերից հարձակվելով մեր դիրքերի վրա:Հանդիպելով մեր զինվորների լավ կազմակերպված հակահարվածին՝ դիակները թողած հետ շպրտվեցին: Ես դեպք չեմ հիշում, որ Ադրբեջանը իր դիակները հետ ուզի:Հայերն են, որ միշտ պայքարում են իրենց դիակները հետ բերելու համար:Ադրբեջանցիները գլուխ էին կտրում և հանում մեր զոհերի աչքերը: Մեր […]

Զարուհի Փոստանջյանը դիմում է ներկայացրել

Այսօր հերթական ԱԺ քառօրյան է: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նախ հայտարարեց, որ լրացել է ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի հրաժարականի դիմումը հետ վերցնելու ժամանակը, և նրա լիազորությունները դադարում են: Գալուստ Սահակյանը հայտնեց, որ  ՀՀ նախագահն առաջարկել է ՎՊ նախագահի պաշտոնում Լևոն Սուրենի Յոլյանի թեկնածությունը: Գալուստ Սահակյանը նաև հայտարարեց, որ ԱԺ նախագահությունը ստացել է ԱԺ պատգամավոր Զարուհի […]

Մեկօրյա ծոմ սահմանային խաղաղության համար

«Եթե հոժար լինեք ու լսեք ինձ, դուք կճաշակեք երկրի բարիքները. իսկ եթե չկամենաք ինձ լսել, սուրը պիտի ուտի ձեզ», ասում է Աստված (Ես 1:19,20): Այս խոսքերը չի կարելի անտեսել: Այլ պետք է հիշել ու կատարել: Ինչպես կատարե՞լ: Աստված ասում է «Լվացվեցեք, մաքրվեցեք, իմ աչքի առաջ ձեր չար արարքները թոթափեցեք ձեզնից, վերջ տվեք ձեր չարագործութիւններին։ Սովորեցեք […]

Նախ դահուկներ են հարկավոր

Արթիկը գերազանցելու է Ծաղկաձորին: Սպորտային  սուրիզմի զարգացման հեռանկարները: Քանի որ վարչապետի  հիմնական ծրագրերը կապված են  զբոսաշրջության զարգացման հետ, արթիկցիները որոշել են օգտվել առիթից, ու Արթիկը  նույնպես դարձնել գրավիչ զբոսաշրջիկի համար: Արթիկի քաղաքապետ Մխիթար Վարագյանը որոշել է ՀՀ վարչապետին ներկայացնել իր  ծրագիրը, թե ինչպես Արթիկի  տարածքում գտնվող Արագածի ստորոտի  անտառն ու  բաց տարածքը  օգտագործել` նպաստելու դահուկավազքի […]

Վերադարձնում են

ՊԵԿ-ը ներկայացրել է բիզնես միջավայրի բարելավմանը միտված նոր նախագծեր Կայացել է եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի հերթական նիստը Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանի նախագահությամբ կայացել է եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի հերթական նիստը: Քննարկվել է էլեկտրոնային եղանակով մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորում չունեցող անձանց հայտարարագրման ավտոմատ համակարգ մուտք գործելու կարգը, ինչը կոմիտեի ղեկավարի գնահատմամբ՝ նոր […]

Ցրտահարությունը լուրջ վնաս է հասցրել. Հրաչ Բերբերյանը մանրամասնում է /տեսանյութ/

«Տարին վատ չէր սկսվի  գյուղատնտեսության համար, եթե վերջին երկու ամսվա ցուրտը չլիներ: Դեղձենու և բալենու ծառերը միանշանակ վնասվել են, ցրտահարվել: Վնասվել են նաև այգեթաղ չարած խաղողի այգիները: Ծիրանի հետ կապված դեռ ուսումնասիրություններ ենք անում, համենայնդեպս ծիրանենին ավելի կայուն ծառ է, քան դեղձենին»,-այսօր՝ փետրվարի 27-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց  «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի