30 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Բրյուսելում մեկնարկել է Նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ

ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մեկնարկել է աշխատանքայի այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ, որի ավարտին Հայաստանի Նախագահը և ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով և կամփոփեն բանակցությունների արդյունքները:

Ոչ մի դեպքում աչքաթող չի անի բանակը /տեսանյութ/

Ինչպես հայտնի է, ՀՀԿ ընտրական ցուցակը գլխավորում է ՀՀ  պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Քաղաքագետներից ոմանք մտահոգություն են հայտնում, թե տարվելով ընտրական գործընթացներով՝ նախարարն ուզած-չուզած որոշակիորեն «աչքաթող» կանի բանակը, ու դրանից կտուժի ԶՈՒ-ն: Անդրադառնալով այս կարծիքներին՝ քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը   Henaran.am-ի հետ զրույցում ասաց՝ համաձայն չէ այդ տեսակետին, ապա հավելեց. «Ինչպես նախկինում, այնպես էլ այս անգամ,  բանակի […]

Հերթական անգամ ներկայացվել է ուռճացված հաստիքացուցակ. Քրիստ Մարուքյան

Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Քրիստ Մարուքյանը,  մեկնաբանելով համայնքի ավագանու արտահերթ նիստի չկայանալը, նշում է, որ օրենքի մեջ կան հստակ սահմանված կետեր, համաձայն որոնց, ավագանու անդամների կեսից ավելին պետք է ներկա լինի, որպեսզի նիստը համարվի իրավազոր: «Եթե օրենքը թույլ էր տալիս, էլ ինչու՞ նիստ չգումարվեց»,-հռետորական հարց է ուղղում Ք. Մարուքյանը: Նա նաև նշեց, որ […]

Գիրանալու պատճառները ու հետևանքները.սննդագետի խորհուրդները/տեսանյութ/

Գիրությունը անհանգստացնում է մարդուն, մասնավորապես, երբ այն ձևավորվում է որոշակի տարիքում և սկսում սպառնալ առողջությանը: Գիրության պատճառների մասին Henaran.am-ի թղթակցը զրուցեց սննդագետ, բ.գ.դ., պրոֆեսոր  Հասմիկ Եղիազարյանի հետ: «Գիրության տարբեր տեսակներ կան և տարբեր ձևեր:Կանանց մոտ հիմնականում գիրության պատճառ է դառնում հղիությունը:Հիղիությունից հետո է, երբ կերակրող մայրեր են լինում, ապա սկսում են շատ ուտել, մտածելով, որ […]

Պահքային բաղադրատոմսեր

Փետրվարի 28-ին քրիստոնեական աշխարհն անցնում է Մեծ Պահքի շրջանին, որը տեւում է 48 օր եւ խորհրդանշում է մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի չարչարանքները: Այս շրջանում քրիստոնյաները հոգեւոր եւ մարմնական մաքրման խիստ ռեժիմի են անցնում: Հոգեւոր մաքրման մասին մենք պարբերաբար կանդրադառնանք մեջբերելով, թե ինչ է ուզում Աստված մարդուց, որին արարել է, ինչպես է Աստվածաշունչը` Աստծո խոսքը […]

Ելակետային է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ կամարտահայտությամբ իր ապագան որոշելու իրավունքը․ ՀՀ նախագահ

Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր առանձնազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ: Բանակցությունները շարունակվել են ԵԽ նախագահի անունից ի պատիվ աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող Հայաստանի Հանրապետության Նախագահի տրված աշխատանքային ճաշի շուրջ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը և Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հանդիպման արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների […]

Կարեն Կարապետյանի կոչը սփյուռքահայությանը

Սիրելի՛ հայեր, սփյուռքի մեր հայրենակիցնե՛ր, Պատիվ ունեմ կոչով դիմելու ձեզ և բոլոր նրանց, ովքեր անտարբեր չեն Հայաստանի նկատմամբ, մասնակից լինել հայրենիքի ապագայի կառուցմանը: Հայաստանը և Սփյուռքը մեկ ամբողջի երկու մասն են՝ միմյանց հետ կապված պատմության մեկ շղթայով, մեկ ճակատագրով, հայրենիքի ապագայի վերաբերյալ անհանգստությամբ: Մենք պատասխանատվություն ունենք մեկս մյուսի նկատմամբ, որը մեզ համոզում է միավորել ուժերը, […]

Ի տարբերություն Ադրբեջանի, Հայաստանը չի ցանկանում, որպեսզի մեր տարածաշրջանը ևս մեկ անգամ ընկղմվի պատերազմի մղձավանջի մեջ

Մեկնարկել է Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Բելգիայի Թագավորություն: Հանրապետության Նախագահն այսօր առավոտյան Բրյուսելի ԵԺԿ կենտրոնակայանում հանդիպում է ունեցել Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Ժոզեֆ Դոլի հետ: Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացման հեռանկարին, Հայաստանում իրականացվող համընդգրկուն բարեփոխումների ընթացքին, այդ թվում՝ Սահմանադրության փոփոխություններից հետո կառավարման նոր համակարգի անցման, ժողովրդավարական հաստատությունների հետագա զարգացման և ամրապնդման ուղղությամբ […]

45 տարվա ամուսնությունից հետո Յանուկովիչը բաժանվել է կնոջից /ֆոտո/

Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը 45 տարվա ամուսնությունից հետո բաժանվել է կնոջից՝ Լյուդմիլայից, եւ այժմ ապրում է իր նախկին խոհարարուհու քրոջ հետ: Այդ մասին գրել է գերմանական Spiegel թերթը։ «Նա ամուսնալուծվել է իր կնոջից՝ Լյուդմիլայից՝ 45 տարվա համատեղ կյանքից հետո: Նա ապրում է իր նախկին խոհարարի քրոջ հետ»,- գրում է թերթը: Spiegel-ը նաեւ նշում Է, […]

Պոչերը տվեցին ձեռը. Զեյնաբ Խանլարովային

«Զեյնաբ Խանլարովին ես շատ ջահել ժամանակ մի անգամ տեսել եմ:Ստադիոնում՝ համերգ էր ու պետք է երգեր:Սովետական ժամանակ էր ու հիշում եմ, որ ադրբեջանցիները մեխակները վազացնում էին, որ հասցնեն Զեյնաբին ու գլուխները ճամփին կոտրեցին, պոչերը տվեցին իրան: Էտ կինը առհասարակ չի ամաչում»,-այսօր՝ փետրվարի 27-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ,  անդրադառնալով ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր Զեյնաբ Խանլարովաի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի