30 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Այդ մարդիկ գալիս են կուսակցություն պաշտոնի համար. Աշոտ Աղաբաբյանը բացում է փակագծերը

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը  5-րդ գումարման Ազգային ժողովի աշխատանքների ավարտից հետո զբաղվելու է գործարարությամբ: Ի պատասխան Henaran.am-ի հարցին, թե դրան զուգահեռ մնալու է քաղաքականության մեջ՝ հաշվի առնելով, որ ընտրական գործընթացներին չի մասնակցելու, նա ասաց. «Իհարկե, չմոռանանք նաև, որ ես հասարակական կազմակերպության ղեկավար եմ: Իմ քաղաքական գործունեությունը կշարունակեմ, այսինքն՝ զերծ չեմ մնա քաղաքականությունից»: Նա […]

Սումգաիթյան ջարդերի դրական կողմը. սոցիոլոգը բացահայտում է/տեսանյութ/

«Սումգայիթը, որպես պատասխան Ղարաբաղի անկախության նպաստավոր գործոն էր, մի խումբ մարդկանց համար իշխանությունը պահելու համար»,-այսօր՝ փետրվարի 28-ին «Հենարան» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի  ժամանակ նկատեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Սոցիոլոգի խոսքով՝ չի լինում երևույթ, որը պատմության մեջ միայն բացասական է արտահայտվում.«Երբ Ադրբեջանում սկսեցին էթնիկական զտումները՝ հայաթափությունը, այդ ժամանակ մեզ մոտ ադրբեջանաթափությունը սկսվեց:Արևելքում՝ Մասիսի շրջանում ադրբեջանացվում էր:Հյուսիսում՝ Ամասիայից […]

Ադրբեջանը նախապատրաստում է լայնածավալ գործողությունների. Վովա Վարդանով

«Ղարաբաղա- ադրբեջանական շփման գծում փետրվարի 24-ի լույս 25-ի գիշեր տեղի ունեցածը ոչ թե բացահայտ հարձակում էր, այլ նախապատրաստում էր լայնածավալ գործողությունների»,-այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի  հրամանատար, ազատամարտիկ Վովա Վարդանովը: Վարդանովի խոսքով՝ լայնամասշտաբ գործողություն հնարավոր է.«Ադրբեջանը փորձելու է նման բաներ անել, որ հասարակության ուշադրությունը շեղի ներքին խնդիրներից: Մենք պետք է […]

Սումգայիթում սպանվեցին անմեղ հայերը.29 տարի է անցել

1988 թվականի փետրվարի վերջին Ադրբեջանական ԽՍՀ Սումգայիթ քաղաքում բազմազգ երկրի պատմության մեջ աննախադեպ վայրագ իրադարձություններ տեղի ունեցան. զանգվածային ջարդեր՝ ազգային պատկանելության պատճառով: Փետրվարի 27-ին Բաքվից ընդամենը 25 կմ հեռավորությամբ գտնվող քաղաքում իրադրությունը դուրս եկավ վերահսկողությունից: Մի քանի հազար ադրբեջանցի ազգայնականներ սկսեցին ավերել քաղաքի հայ բնակչության տները, սպանել տանտերերին: Միայն պաշտոնական տվյալներով, կտտանքներից եւ ծաղրի ենթարկելուց […]

Տիրապետեք, քանի ուշ չէ

Լիբանանի «Զարթոնք» օրաթերթի գլխաւոր խմբագիր Սեւակ Հակոբյանը գրում է. Վերջերս համացանցում տեսանյութ տարածվեց, որտեղ երիտասարդ ադրբեջանցիները հայոց լեզվի եւ պատմության դաս էին անում: Ազերի աշակերտների հայագիտությամբ հետաքրքրվածությունն ընդհանուր գիտելիքների կամ արեւելագիտության ծիրի մեջ լինի` թե պետական ռազմավարություն, մեզ շատ բան պետք է սովորեցնի…: Եթե ընդհանուր գիտելիք է, ապա մեր զավակներից քանի՞սն են, շրջանցելով թուրքերենը միայն հայհոյելու համար […]

Գարունը կուշանա՞. առաջիկա օրերի եղանակային կանխատեսում

Հանրապետության տարածքում` Մարտի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 3-5-ը շրջանների մեծ մասում սպասվում են թույլ տեղումներ: Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը, բացառությամբ Արարատյան դաշտի, 3-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով, ցերեկը կնվազի 2-3 աստիճանով: Երևան քաղաքում՝ Մարտի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 3-5-ը ժամանակ առ ժամանակ սպասվում […]

Ռուբլին թանկացել է

Հայաստանյան բանկերում այսօր ամերիկյան մեկ դոլարը կարելի է գնել է 484 դրամ նվազագույն և 485 .50 առավելագույն փոխարժեքով, վաճառվում` 488 դրամ նվազագույն և 488.50 դրամ առավելագույն փոխարժեքով: Մեկ եվրոն գնվում է 509 դրամ նվազագույն և 512 դրամ առավելագույն փոխարժեքով, իսկ վաճառվում` 518 դրամ նվազագույն և 521 դրամ առավելագույն փոխարժեքով: Ռուսական ռուբլին թանկացել է. այն գնվում է […]

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը անհանգստացած է ԼՂ հակամարտության գոտում իրադրության սրմամբ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտունիու Գուտերեշն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրադրության սրմամբ, ինչպես նաեւ հակամարտող կողմերին կոչ է անում պահպանել հրադադարի ռեժիմն ու անհապաղ վերսկսել առարկայական բանակցությունները: Այդ մասին հայտարարել է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը, հայտնում է ТАСС գործակալությունը։ «Մենք անհանգստացած ենք Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով բախումների մասին ստացած վերջին լուրերով։ ՄԱԿ-ի գլխավոր […]

Ողբերգություն էր…./վիդեո/

Սումգայիթյան ողբերգության մասին Կիրովաբադում իմացան միայն մարտի 3-ին: Կիրովաբադում բնակվող հայերը կարողացան խուսափել լայնամաշտաբ ջարդերից որոշակի հանգամանքների պատճառով:Մեզ հետ զրույցում նախկին ուսուցչուհի Ջուլետա Եփրեմյանը, ով Գանձակում հայտնի ու հարգված ուսուցչուհու համբավ ուներ, տարիների հեռվից հիշեց կատարվածը: Եփրեմյանը նկատեց, որ Կիրավաբադում հայերին փրկեց այն հանգամանքը, որ իրար մոտ էին ապրում ու համախմբված էին: Ջուլիետա Եփրեմյանը թատերական […]

ԱԺ-ում Վերահսկիչ պալատի նախագահ են ընտրում

Այս պահին Աժ-ում ընտրում են  Վերահսկիչ պալատի նախագահ: Հիշեցնենք՝ ՎՊ-ի նախագահի միակ  թեկնածում Լևոն Յոլյանն է, ով երեկ հանդիպում ունեցավ ԱԺ խմբակցությունների հետ, ապա հանդես եկավ ծրագրային ելույթով: Հիշեցնենք՝ ՎՊ նախկին նախագահ Իշխան Զաքարյանը հրաժարական տվեց ու այժմ  ղեկավարում է  «Ծառուկյան Դաշինքի» նախընտրական շտաբը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի