25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ընտրախախտումների վերաբերայալ 7 քրեական գործ ուղարկվել է դատարան

Ապրիլի 2-ին տեղի ունեցած ԱԺ ընտրությունների ժամանակ արձանագրված՝  ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ՀՀ քննչական կոմիտեի կողմից քննության ենթակա ընտրախախտումների դեպքերի առթիվ ապրիլի 13-ի դրությամբ հարուցվել է 16 քրեական գործ։

 16 քրեական գործերից 11-ը վերաբերում են մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կատարելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդված)͵  4-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 154-րդ հոդված) և 1-ը՝ այլ անձի փոխարեն քվեարկելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդված):  ։

 Նշված 16 քրեական գործերից 7-ը՝ 7 մեղադրյալների վերաբերյալ͵ ուղարկվել է դատարան͵ 1 քրեական գործի վարույթ կարճվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով:

 8 քրեական գործով նախաքննությունը շարունակվում է͵ որոնցից 2-ը՝ Երևանում͵ 6-ը՝ մարզերում (4-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154-րդ հոդված͵ 3-ը՝ ՀՀ ՔՕ 34-153-րդ հոդված, 1-ը՝ 153-րդ հոդված):

2 քրեական գործով նշանակվել են ամբուլատոր դատահոգեբուժական փորձաքննություններ, որոնց եզրակացությունները դեռ չեն ստացվել։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ