29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Մի վախեցիր, ես միշտ քեզ հետ եմ

«ՄԻ ՎԱԽԵՑԻՐ, ԵՍ ՄԻՇՏ ՔԵԶ ՀԵՏ ԵՄ»:

Մի աֆրիկացի սևամորթ քրիստոնյա եկեղեցուց վերադառնում է իրենց գյուղ: Մեծ հոգևոր ուրախության ու խաղաղության ապրումներ է ունենում, քանի որ այդ օրը եկեղեցուց վերադառնալիս զգում է Քրիստոսի ամբողջական ներկայությունն ու լիությունը:

Ճանապարհով քայլելիս մռնչյուն է լսում: Քարացած կանգնում է: ճանապարհի կենտրոնում հայտնվում է մի ամեհի առյուծ ու քայլ կատարում դեպի քրիստոնյան: Այս մարդու սիրտը սկսում է արագ բաբախել, սառը քրտինքը պատում է նրան: Իր մտքում ասում է. «Քրիստոսն է իմ ապավենը և Փրկիչը»:

Այնուհետև ևս մեկ քայլ առաջ է գալիս, ետ շրջվել և փախչել, նշանակում է առյուծին զոհ դառնալ, որը նրան միանգամից եղնիկի նման որս կհամարեր: Սակայն հսկա գազանը այդ ցածրաձայն մռնչալով հանդարտ նորից շարժվում է աֆրիկացին, որը դանդաղ կռանում է, որպեսզի մի մեծ քար վերցնի: Այդ պահին մի մարդ ձեռքը դնում է քրիստոնյայի ուսին ու ասում.

Մի’ վախեցիր, ես միշտ քեզ հետ եմ:

Ապա այդ մարդը մոտենում է առյուծին, շոյում նրա թավամազ գլուխն ու շարունակում.

Այս գազանը քեզ չի վնասի, չէ որ Ես եմ քո ապավենն ու Փրկիչը:

Այդ ժամանակ խիտ թփուտների միջից դուրս են գալիս ևս հինգ առյուծներ իրենց ձագուկների հետ միասին ու ճանապարհի կենտրոնում կանգնած առյուծին հետևելով անհետանում: Քրիստոնյան այդ տեսարանից ուշքի է գալիս և ճանապարհին ոչ ոք չտեսնելով և քաջալերվելով` կրկին ասում է. . «Քրիստոսն է իմ ապավենը և Փրկիչը» ու շարունակում է իր ուղին:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ