29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՃՈ-ն հայտարարություն է տարածել արագաչափերի մասով

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2017 թ. մարտի 9-ից Երևան քաղաքի Գայի պողոտայում, Գևորգ Չաուշի և Աճառյան փողոցներում տեղադրված արագաչափ սարքերը կարձանագրեն երկու ուղղություններով երթևեկության սահմանված արագությունը գերազանցելու դեպքերը: Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

Ընտրությունների արդյունքները կանխատեսելը շատ դժվար կլինի, եթե…

«Բարց ե՞րբ չի հասել նման բան որ, սովորական քարոզչական հնարք է, որ պիտի արվեր»,-այսօր մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու է, իր կարծիքով, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարում, որ ՀՀԿ-ն հաղթելու է այս ընտրություններում: Լ. Զուրաբյանն ընդգծեց, որ նախկինում այդ քարոզչական հնարքը ամրապնդվել է ընտրակեղծարարությամբ, […]

Գերմանիայի արդարատադության նախարարը հորդորում է չտրվել Էրդողանի սադրանքներին

Գերմանացի քաղաքական գործիչներն արձագանքել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի սկանդալային հայտարարությանը: Նա Ստամբուլում «Կանայք և ժողովրդավարություն» միության կազմակերպած միջոցառման ժամանակ քննադատել էր Գերմանիայի իշխանություններին այն բանի համար, որ վերջիններս արգելել են սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի անցկացումն ու թուրք պաշտոնյաների ելույթները Գերմանիայի տարածքում: Էրդողանը գերմանական իշխանությունների այդ վերաբերմունքը նմանեցրել էր նացիստական գործելաոճին՝ ասելով. «Մենք էլ կարծում […]

Երթուղային տաքսու մեջ տղամարդ է հանկարծամահ եղել

Երեւանի Արշակունյաց պողոտայում թիվ 8  երթուղային տաքսու մեջ քիչ առաջ տղամարդ է հանկարծամահ եղել: Տղամարդու ինքնազգացողության վատանալու ժամանակ երթուղայինում եղել են նաև այլ ուղևորներ, որոնք էլ ահազանգել են Շտապօգնության ծառայություն։ Տղամարդը մահացել է մինչև Շտապօգնության ծառայության ժամանելը։ Ահազանգը ոստիկանությունում ստացվել է ժամը 14:40-ին՝ շտապօգնությունից: Այլ մանրամասներ դեռեւս հայտնի չեն:

Երբ քարոզարշավին կմիանա առաջին նախագահը

«Դա ինքը կորոշի, ինքը մեր ընտրարշավի կանոններին չի ենթարվում, ինքը կորոշի, թե երբ կխոսի, ինքը երբ նպատակահարմար կգտնի, այն ժամանակ էլ կխոսի: Վստահ եղեք՝ ինքը կգտնի ձևը ժողովդրին ճշմարտությունը հացնելու համար»,-այսօր Աշտարակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ պատասխանելով հարցին, թե երբ կտեսնենք ՀԱԿ առաջնորդ, առաջին նախագահ Լևոն Տեր_Պետրոսյանին քարոզարշավի ժամանակ: Լ. […]

Այս անձինք ի՞նչ կանեն, եթե իշխանություն և իշխանական լծակներ ստանան

ՖԲ-յան ընկերներիս մեջ կար իմ կողմից շատ հարգված, կին քաղաքական գործիչ՝ գրագետ, ճարտարախոս, վերլուծաբան, դասախոս, քոլեջի տնօրեն: Նա նաև հայտնի է իր լիբերալ-դեմոկրատական, արևմտամետ հայացքներով: Իմ գրառումներով ես միշտ ապացուցել եմ, որ ընդունում եմ և՛ Արևմուտքին, և՛ Արևելքին, և՛ Ռուսաստանին, և՛ Հյուսիսը, և՛ Հարավը…Մի խոսքով ինձ համար լավը, դրականը, արժեքավորը, ճիշտը և լավն առհասարակ, աշխարհի […]

«Հաց բերողը» ազատության մեջ է. վիճակը ծանր է

Րոպեներ առաջ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից ազատ  է արձակվել  Սասնա ծռերին հաց հասցրած Արթուր Սարգսյանը։ Նա շտապ օգնության մեքենայով ՔԿՀ-ից տեղափոխվել է «Արմենիա» ԲԿ։ Պաշտպան Տիգրան Եգորյանը նրա վիճակը գնահատել է ծանր և նշել , որ հիվանդանոցում նա պետք է համապատասխան բոլոր հետազոտություններն անցնի։ Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանին ազատ արձակելու համար 6 պատգամավոր ոչ միայն անձնական […]

Թուրքմենական գազի և էլեկտրաէներգիայի առևտրի հնարավորությունները Հայաստանի համար

Քննարկվում են Թուրքմենստանի հետ գազի և էլեկտրաէներգիայի առևտրի հնարավորությունները։ Համագործակցության վերաբերյալ բանակցություններ վարելու նպատակով Թուրքմենստանում էր գտնվում ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը։ Այցի շրջանակներում տեղի են ունեցել հանդիպումներ Թուրքմենստանի էներգետիկայի նորանշանակ նախարար Չ.Պուռչեկովի և  «Թուրքմենգազ» պետական կոնցեռնի նախագահ, պետնախարար Մ. Բաբաևի հետ։ Հ. Հարությունյանի փոխանցմամբ, հանդիպումների ժամանակ քննարկվել են թուրքմենական էներգակիրների, […]

Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտնել է իր տեսակետը ընթացիկ քաղաքական գործընթացի վերաբերյալ: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Ես վաղուց խոստացել էի հարցազրույց տալ, թեև ոգևորիչ որևէ բան ասելու հիմք չէի տեսնում: Անկեղծ ասած, անցած օրերի ընթացքում փորձել եմ պատասխաններ գրել ու արձագանքել մի քանի արդիական հարցերի: Սակայն ներքին դիմադրությունս այնքան մեծ էր, որ ես […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

Ամենաընթերցված