29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Քննարկվել են Հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության հետ կապված հարցեր

  Մարտի 6-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է Հայ-ռուսական ռազմատեխնիկական    համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահների` ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ – ՊՆ ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանի և ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրենի տեղակալ Վլադիմիր Դրոժժովի հանդիպումը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների հետ կապված հարցեր: Կողմերը քննարկել են նաև […]

Լուրջ մեսիջ

«Հանրապետական կուսակցության նախընտրական հոլովակում, փաստորեն, վարչապետ Կարեն Կարապետյանից բացի, ոչ մի ուրիշ հանրապետական չկա ու  սա լուրջ մեսիջ է»,-այսօր  լրագրողների հետ հանդիպման ժամանակ նկատեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը: Քոչարյանի խոսքով՝ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի կարգախոսներն այնպես են փոխվում ասես «տոնավաճառի հանդերձարանում» լինեն՝ բոլորը փոխվում են, հագնվում ու հանվում են: «Եթե Հանրապետական կուսակցության  ծանրությունը դրված է Կարեն […]

«Ես իմ հարստությանը պատահական չեմ հասել»

Այսօր Տավուշի մարզի Բերդ քաղաքում նախընտրական քարոզարշավի շրջանակում «Ծառուկյան դաշինքի» համամասնական ցուցակը գլխավորող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը  նշեց՝ պատահական չէ, որ իրենց դաշինքը քարոզարշավը սկսել է հենց Բերդից: «Պետության հզորությունը, սահմանի ամրությունը կախված է սահմանամերձ համայնքներից: Դուք այսօր ոչ միայն բերք ու բարիք ստեղծող եք, այլ սահման պահող եք», –  նշեց Ծառուկյանը: Վերջինս […]

Հարձակում է տեղի ունեցել

Տեղեկացնում ենք, որ մարտի 7-ի գիշերը  հարձակում է տեղի ունեցել ԵԼՔ դաշինքի Վանաձորի կենտրոնական շտաբի վրա։ Անհայտ անձինք պատառոտել և փչացրել են դաշինքի նախընտարական քարոզչության պաստառները։ ԵԼՔ դաշինքի համար տեղի ունեցածը հատուկ կարևորություն ունի, հաշվի առնելով այն հանագամանքը, որ նախընտրական քարոզչության համար ԵԼՔ-ի բյուջեն գոյանում է ՀՀ քաղաքացիների նվիրատվություններից։ Հարգանքով՝ ԵԼՔ դաշինք

Նախագահին գաղտնալսե՞լ են

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հեռախոսային խոսակցությունները գաղտնալսվել են, դրանք հայտնվել են ԱՄՆ հատուկ ծառայությունների ձեռքի տակ դեռեւս այն ժամանակ, երբ նախագահ էր Բարաք Օբաման։ Նախ տեղեկություններ հայտնվեցին, որ Թրամփին գաղտնալսել են Օբամայի հրամանով, սակայն այժմ տեսակետ կա, որ Օբաման տեղյակ չի եղել, որ գաղտնալսվում է այն ժամանակ նախագահի թեկնածու Թրամփի հեռախոսը, գրում է Politico-ն։ Նշվում է, […]

«ԵՏՄ երկրներն այս տարի պետք է հաղթահարեն առեւտրի անկումը»

ԵՏՄ անդամ երկրներն այս տարի պետք է հաղթահարեն միմյանց միջեւ առկա առեւտրի անկումը։ Այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»–ն։ «Առեւտրի անկումը հաղթահարելը այս տարվա ակտուալ խնդիրն է», – ասել է Մեդվեդեւը Բիշքեկում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ։ Նրա խոսքով, հատկապես կարեւոր է դա անել՝ […]

Կարեն Կարապետյանը առանձնազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդեւի հետ

Ղրղզստանի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Բիշքեկում  առանձնազրույց է ունեցել  ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդեւի հետ։ Կառավարությունից  հայտնում են, որ կողմերն անդրադարձել են հունվարին  ՀՀ վարչապետի՝ ՌԴ պաշտոնական այցի արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին, մասնավորապես, հայ-ռուսական ներդրումային հիմնադրամի ստեղծմանը, Մեղրու ազատ տնտեսական գոտում ռուսական ընկերությունների ներգրավմանը, գյուղատնտեսական նշանակության տեխնիկայի մատակարարման […]

«Հայաստանը մտադիր է հետևողական ու համակարգված աշխատել ԵԱՏՄ ներուժի լիարժեք օգտագործման ուղղությամբ»

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը Ղրղզստանի Հանրապետության մայրաքաղաք Բիշքեկի «Ալա-Արչա» պետական համալիրում այսօր մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի աշխատանքներին: Համատեղ պաշտոնական լուսանկարման արարողությունից հետո տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը՝ նեղ ու ընդլայնված կազմերով: Քննարկվել են ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսությունների ինտեգրացիոն փոխգործակցությանը և տնտեսական հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցեր, մասնավորապես, ԵԱՏՄ-ում  […]

Կարեն Կարապետյանին ընդունել է Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը

Ղրղզստանի Հանրապետության մայրաքաղաք Բիշքեկում`  Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստից առաջ, Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանին եւ ԵՏՄ անդամ մյուս երկրների կառավարությունների ղեկավարներին ընդունել է Ղրղզստանի Հանրապետության նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը: Կառավարությունից  հայտնում են, որ Ղրղզստանի նախագահը, ողջունելով Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի պատվիրակներին Բիշքեկում, նշել է, որ այն արդյունավետ հարթակ է ԵՏՄ անդամ երկրների միջեւ երկխոսության զարգացման, ինտեգրացիայի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի