29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Հաճելի անակնկալ

Կանանց միջազգային օրվա` Մարտի 8-ի նախօրեին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կանանց ու աղջիկներին հաճելի անակնկալ է մատուցվել:  Թե՛ գլխավոր և թե՛ երկրորդ  մասնաշենքի նախասրահներում  կանանց և աղջիկներին  նվիրվել են վարդեր ու շնորհավորական բացիկներ` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անունից:  

ՕՐՕ-ի հետ. օր երկրորդ

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամները նախընտրական իրենց առաջին հանդիպումներն անցկացրեցին Տավուշի մարզում։ Դաշինքի ցուցակի առաջին եռյակի՝ գեներալ–գնդապետ Սեյրան Օհանյանի, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի և ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի գլխավորությամբ, նրանք մարտի 6-ին այցելեցին սահմանամերձ բնակավայրեր։ ՕՐՕ դաշինքի ներկայացուցիչները հանդիպեցին Վազաշենի, Չինարիի, Բերդի Այգեձորի, Արծվաբերդի, Վերին Կարմիրաղբյուրի և Պառավաքարի բնակիչների հետ։ Ներկայացրեցին դաշինքի ՝ «365 օր. […]

Ողբերգական դեպք Մուսալեռ գյուղում

Արամավիրի մարզում՝ Մուսալեռ գյուղում,   այսօր   ողբերգական դեպք է տեղի ունեցել Ժամը 10։00-ի սահմաններում ԱԻՆ-ի Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մուսալեռ գյուղի Բաբաջանյան 4 տանը փլուզում է տեղի ունեցել եւ կա տեղեկություն, որ ներսում քաղաքացի կա։ Shamshyan.com-ի  փոխանցմամբ, փրկարարները նշված տան մեջ՝ փլատակներից դուրս են բերել նշված տան բնակչուհի, 93-ամյա […]

«Դա սուտ տեղեկատվություն է»

Ինչպես   հայտնել ենք,   այսօր մամուլում  հրապարակում եղավ, ըստ որի`  Արթուր Բաղդասարյանը դիվանագիտական պետհամարանիշներով  անտոմեքենայով է շրջում: «Հայկական վերածնունդ» կուսակցության  մամուլի խոսնակ Էդգար Առաքելյանը Henaran.am-ի հետ զրույցում այս առնչությամբ նշեց. «Համարների հետ կապված՝ ես պատասխանել եմ: Նախ այդ համարները ՀԱՊԿ ակադեմիայի համարներ են, իսկ Արթուր Բաղդասարյանը ակադեմիայի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, իսկ ինչ վերաբերում է […]

Կարեն Կարապետյանը Բիշքեկում կմասնակցի ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին

Բիշքեկում այսօր տեղի կունենա Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) Եվրասիական միջկառավարական խորհրդի (ԵԱՄԽ) նիստը, որի ընթացքում կառավարությունների ղեկավարները կքննարկեն միջպետական կոոպերացիաների ընդլայնման հարցը: Ինչպես տեղեկացնում է РИА Новости-ն, Ղրղզստանի «Ալա Արչա» կառավարական նստավարում տեղի կունենա ԵԱՄԽ նիստը, որը կանցկացվի նեղ եւ ընդլայնված կազմերով: Նիստի արդյունքներով նախատեսվում է մի շարք փաստաթղթերի ստորագրում եւ հայտարարություն մամուլի համար։ Նշենք նաեւ, որ նիստին […]

Գյուղացիների «աչքը լույս»

Կիրականացվեն քայլեր Հայաստանի գյուղական համայնքներին ջերմային էներգիայով ապահովելու համար։ Այդ նպատակով ՀՀ վարչապետի հանձնարարականի շրջանակներում առաջիկայում կմեկնարկի առաջնեկային փորձնական ծրագիր՝ Արմավիրի մարզի Լեռնամերձ համայնքում։  Կառավարության որոշմամբ արդեն հաստատվել է համայնքին Արևային ջրատաքացուցիչներ» տրամադրելու և բնակչությանը տաք ջրով ապահովելու աջակցության ծրագիրը։ Նախատեսվում է ստեղծել շրջանառու ֆոնդ՝ շուրջ 40 մլն դրամի չափով։ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական […]

Կան նաև կեղծ ընդդիմադիրներ, այդ կեղծ ընդդիմադիրներին վճարում են. ՀԱԿ անդամ (տեսանյութ)

Արագածոտնի մարզի Ուջան գյուղում համակիրների հետ հանդիպման ժամանակ Կոնգրես-ՀԺԿ դաշինքի տարածքային ցուցակով թեկնածուներից Վարդան Մալխասյանը նշեց, որ այս ընտրությունները յուրահատուկ ու տարբերվող են այն առումով, որ սրանք երկրի ապագան են որոշելու, Արցախի խնդրի համար են նաև կարևոր: Նա նաև անդրադարձավ կեղծ ընդդիմադիրներին. «Կան նաև կեղծ ընդդիմադիրներ, այդ կեղծ ընդդիմադիրներին վճարում են: Բայց դուք տարբերեք նրանց, […]

Սեյրան Օհանյանը՝ Սամվել Բաբայանի «ճշտի» տակ. Իրատես

«Գելափի» հարցումներով` ՕՐՕ դաշինքն ունի ընդամենը 1,8 տոկոս՝ հետեւում թողնելով միայն կոմունիստներին։ Այս քաղաքական ուժն ի սկզբանե դատապարտված էր, քանի որ հասարակությունն այդպես էլ չհասկացավ, թե ինչպես կարելի է մեկ օրում իշխանությունից վերափոխվել ընդդիմության։ Սակայն այս դաշինքում ամեն ինչ խառնվեց իրար, երբ գործին միացավ Սամվել Բաբայանը։ Այսօր ՕՐՕ դաշինքի շտաբի ոչ պաշտոնական ղեկավար Սամվել Բաբայանը […]

Հանճարեղ քայլ. Հրապարակ

Նախընտրական այս փուլում ամենահետաքրքիրը մարդկանց՝ ընտրողների երկխոսություններն են՝ «ում ես ընտրելու, ինչու»թեմայով։ Երեկ ակամայից նման մի ուշագրավ երկխոսության ականջալուր եղա։ Փորձեմ ներկայացնել՝ հնարավորինս առանց խմբագրման։ Ո՞ւմ ես ընտրելու, հարցնում է միջին տարիքի տղամարդը միջին ֆիրմայի տիրոջը։ «Վարչապետին»։ «Էնա ասա՝ ՀՀԿ-ին, էլ ի՞նչ վարչապետ»։ «Չէ, ապեր, ես ՀՀԿ-ին դեմ եմ»։ «Լսիր, գրագետ մարդ ես, չե՞ս հասկանում, […]

Սերժ Սարգսյանը մեկնեց

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր պաշտոնական այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն:   Այցի շրջանակներում Հանրապետության Նախագահը հանդիպումներ կունենա Ֆրանսիայի բարձրագույն ղեկավարության՝ Նախագահ Ֆրանսուա Օլանդի, Սենատի նախագահ Ժերար Լարշեի, Ազգային ժողովի նախագահ Կլոդ Բարտոլոնի, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի, ինչպես նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանի հետ: Հայ-ֆրանսիական բարձր մակարդակի բանակցությունների արդյունքներով կստորագրվեն երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի