20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Թշնամու բացած կրակը չի վախեցրել բաղանիսցիներին

«Երեկ՝   ժամը 16:30-ին, Եսկեպար-Բաղանիս միջպետական ճանապարհին թշնամին կրակ էր բացել: Այդ հատվածն անմարդաբնակ է:  Ածխաթթու գազով բեռնված «Ֆուռ» է վնասվել: Ամորտիզացիոն բարձիկն է միայն վնասվել.  Փառք Աստծո,  ո՛չ այդ մեծ ցիստեռն է ծակվել, ո՛չ էլ վարորդն է վնասվել», – Henaran.am-ի հետ զրույցում  պատմեց  Բաղանիսի համայնքապետ Նարեկ Սահակյանը:
 Վերջինս շեշտեց՝ բաղանիսցիները խուճապահար չեն, ավելին, այսօր Բաղանիսի միջնակարգ դպրոցին հարակից մարզադաշտում ֆուտբոլային հանդիպում է կազմակերպվել:

«Այս ֆուտբոլի դաշտը ուղիղ թշնամու կրակի տակ է գտնվում:  Ֆուտբոլային հանդիպմանը կմասնակցում են երեխաներ՝ հարակից չորս գյուղերից: Բարձր տրամադրությամբ անցկացնում ենք մարզական հանդիպումները», – նշեց  Բաղանիսի համայնքապետը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ