ՃՈ պետը կոչ է անում
Մայիսի 26-ին մեր երկրի ավագ դպրոցներում «Վերջին զանգի» ավանդական արարողությունն է: Կրկին հիշեցնում ու կոչ եմ անում հատկապես շրջանավարտներին` ձեռնպահ մնալ մեքենա վարելու գայթակղությունից: Ծնողներին հորդորում եմ ոչ մի դեպքում տրանսպորտային միջոցներ չտրամադրել անչափահասներին: Անհրաժեշտության դեպքում անձամբ վարեք մեքենան, ուսուցիչների հետ համագործակցեք զանգվածային միջոցառումների ժամանակ և հիշեք, որ ձեր ներկայությունը կբացառի պատանեկան արկածախնդրության անցանկալի հետևանքները: […]





































