«Արա»-ն վերաբերում էր դատարանին. փաստաբանը` դատախազին
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր` հոկտեմբերի 6-ին շարունակվեց Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստը։ Ներսես Պողոսյանի շահերի պաշտպան` Արայիկ Պապիկյանը միջնորդեց, որպեսզի տեսանկարահանումը կրկին թույլատրվի, միջնորդությանը միացավ Նինա Կարապետյանցը` նշելով, որ այս գործը տեսանկարահանելը արգելելը խայտառակություն է։ Մեղադրող Պետրոս Պետրոսյանը առարկեց : Դատախազը նկատեց, որ դատարանի կիրառված սահմանափակումը օրինաչափ է ։ […]





































