06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

«Հիմա էլ դուրս է գալիս, որ Կառավարության կողմից հատուկ պետք է դիտարկվի հոգևոր սպասավորներին ազատելու հարցը»

«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը  համաձայն չէ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ, թե պաշտպանության ոլորտի վերափոխումները և նոր մոտեցումները պայմանավորված չեն ժողովրդագրական պրոբլեմներով: «Զինապարտության և զինվորական ծառայության մասին օրենսդրական նոր կարգավորումների վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ Սաքունցը նշեց, որ միանշանակ դրանք պայմանավորված են այդ խնդրով, քանի որ վիճակագրական տվյալները հաստատում են, որ պետք է ապահովեն անհրաժեշտ թվաքանակով ծառայողներ: «Աքսիոմատիկ ճշմարտություն է՝ մարդկանց թիվը քչանում է, զորակոչը նույնպես քչանում է, և հանձնարարել են, որ պետք է խնդիրը լուծել»,-ասաց նա: Սաքունցն անդրադարձավ այն մոտեցմանը, որը կապահովի սոցիալական արդարություն, թե բոլորը պետք է ծառայեն:

«Հիմա որ ուզում ենք բոլորին զորակոչենք՝ իբր լուծելու արդարությունը, համարում եմ պատժողական մոտեցում: Իհարկե, այն կոռուպցիոն ռիսկերը, որոնք շեշտվեց՝ կրթությունը շահարկելու, խուսափելու, ճիշտ նշվեց, բայց հիմա էլ փողը կտա, Քեմբրիջ կգնա, գիտենք՝ ովքեր են փողատերերը, Քադաֆիի տղան էլ Քեմբրիջ էր սովորում, ուսման առաջադիմությամբ աչքի չի ընկել, բայց գնացել էր սովորելու»,-ասաց նա: 

Սաքունցի խոսքով՝ երբ նայել էին, թե ովքեր են հիմնականում տարկետում ստանաում, պարզել էին, որ դրանց հիմնական մասը Հայ Աառաքելական եկեղեցու սպասավորներն են: «Հիմա էլ դուրս է գալիս, որ Կառավարության կողմից հատուկ պետք է դիտարկվի հագևոր սպասավորներին ազատելու հարցը»,-ասաց նա և նշեց, թե Կառավարության կողմից նշվում է՝ ԶՈւ-ն ապաքաղաքական է, քարոզչություն չի լինելու, հետո նշվում է, թե Հայ Առաքելականի համար օրենքով սահմանվում են առանձին դրույթներ: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ