25 Օգոստոսի, Երեքշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Աղջիկը մահացել է՝ փորձելով պատուհանագոգին սելֆի անել /ֆոտո/

Տոնի Կելլին Նոր Զելանդիայից մահացել է՝ ցած ընկնելով Լոնդոնում գտնվող իր բնակարանի պատուհանագոգից։ Աղջիկը ցանկացել է հետաքրքիր սելֆի անել, սակայն սայթաքել է ու վայր ընկել երկրորդ հարկի պատուհանից։ Բլոգերը, ով Ինստագրամում 2 հազար հետեւորդ ունի, մահացել է գանգուղեղային վնասվածքից։    Տոնիի ընկերուհիները պատմել են, որ նա ուրախ աղջիկ էր ու շատ էր սիրում լուսանկարվել։   […]

Ռուսաստանում անտարբեր չեն կարող լինել

Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Մանվել Սարգսյանը վստահ է, որ ՀՀ և ՌԴ նախագահները վերջին հանդիպման ժամանակ անդրադարձել են 2018 թվականի վարչապետի թեկնածուի հարցը: Այս մասին նա նշեց Henaran.am-ի հետ զրույցում: Նա նկատեց, որ չի կարելի ասել, թե Ռուսաստանում անտարբեր են այս հարցի նկատմամբ: «Ռուսաստանում մի շարք հայ գործարարներ կան, իսկ դա […]

Հեքիաթի սկիզբը․ Փարիզում վառվել են Սուրբծննդյան լույսերը /տեսանյութ/

Փարիզում Սուրբ ծննդյան տրամադրություն է։ Քաղաքում վառվել են տոնական լույսերը, քաղաքում հեքիաթային մթնոլորտ է տիրում։  Ելիսեյան դաշտերում լուսյերի վառման պաշտոնական արարողությունն այս տարի վստահվել է հանրահայտ դերասան Ջոնի Դեփի եւ Վանեսսա Պարադիի դստերը՝ Լիլի Ռոուզին։ Մանրամասները՝ տեսանյութում  

Նախագահը հանդիպում է ունեցել «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության խորհրդի անդամների հետ

Նախագահ Սերժ Սարգսյանը Բելգիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում այսօր հանդիպում է ունեցել «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» միջազգային հասարակական կազմակերպության խորհրդի անդամների հետ: Հանրապետության Նախագահը ողջունել է հանդիպման մասնակիցներին և կարևորել նման շփումները Հայաստանի բարեկամների հետ, ովքեր, Նախագահի գնահատմամբ, կարևոր և պատասխանատու առաքելություն են ստանձնել: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել կազմակերպությանը Հայաստանի կողքին լինելու և մշտապես […]

Լուրջ սպառնալիք

1960 թվականին ԽՍՀՄ ռազմական արսենալը համալրեց առջին միջմայրցամաքային հրթիռը: Մինչ այդ ԱՄՆ-ն վայելում էր 200 տարի տևող անհոգ կյանք: Մինչև միջմայրցամաքային հրթիռների գոյությունը չկար որևէ ռազմական սպառնալիք ԱՄՆ ազգային անվտանգության: Ըստ այդմ, նրանք երկրի ամբողջ ներուժը ուղղում էին մնացած սպառնալիքների վերացմանը ու կարողացան կառուցել պետություն: Ռազմական սպառնալիքը ընդամենը մեկն է ազգային անվտանգության սպառնալիքների շարքում, սակայն, […]

Կառավարությունում քննարկվել է բազմաբնակարան շենքերից զվարճանքի ակումբները տեղափոխելու մասին օրենսդրական փաթեթը

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է «Ատևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում և մի շարք այլ հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին  նախագծերի փաթեթը: Այն  մշակվել է  ի կատարումն վարչապետի՝ բազմաբնակարան շենքերում և դրանց անմիջական հարևանությամբ գործող գիշերային ակումբների և զվարճանքի այլ օբյեկտների գործունեությունը կանոնակարգելու հանձնարարականի: Զեկուցվել է, […]

Բելգիան Հայաստանի համար կարևոր գործընկեր է․ նախագահ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Բելգիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Բելգիայի Թագավոր Ֆիլիպի հետ: Հանրապետության Նախագահը և Բելգիայի Թագավորը իրենց հանդիպումը և Նախագահ Սարգսյանի բրյուսելյան այցը լավ հնարավորություն են համարել ամփոփելու Հայաստանի և Բելգիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո անցած քառորդդարյա ուղին, ինչպես նաև անդրադառնալու հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարին։ Զրուցակիցները հույս են հայտնել, […]

Ժամանակի վատնում չէր. ուսանողները վստահ են

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Գարիկ Պետրոսյանը դրական է գնահատում երեկ խորհրդարանում պատգամավորների ու Կառավարության ներկայացուցիչների հետ կայացած հանդիպում-քննարկումը և ասում է, որ դա ամենևին էլ ժամանակի  վատնում չէր: «Եթե նրանք իսկապես կկարողանան իրենց իսկ ասած ենթաօրենսդրական ակտերով իսկապես փոխել ու լուծում տալ մեր բարձրացրած խնդիրներին, կողջունենք: Այս կլոր սեղանի գլխավոր արդյունքներից մեկն էլ հենց […]

ՍԱՊԾ-ն արձանագրել է սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ երկու արտադրամասերում

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կասեցրել է անհատ ձեռնարկատեր Արմեն Միքայելյանի արտադրամասի գործունեությունը: Իրականացված վերահսկողության ընթացքում պարզվել է, որ Էջմիածնում գործող հացի արտադրամասում խախտվել են սանիտարահիգիենիկ նորմերի պահանջները, արտադրամասի աշխատակիցները չեն պահել անձնական հիգիենայի կանոնները և աշխատանքը կազմակերպել են առանց մաքուր արտահագուստի: Խախտվել են նաև հումքի և մյուս բաղադրիչների պահման պայմանները:         Երևանում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի