29 Օգոստոսի, Saturday, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 25-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ է, ճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն    

Քաղաքական բանավեճ Ազգային ժողվում սկսում եւ վարում է միայն «Ելքը»

«Նախընտրական շրջանում խոստանում էին աշխատավարձերի բարձրացում, տնտեսական աճ, բայց երբ բյուջեն բերեցին, պարզվեց, աշխատավարձերը նվազելու են, գները բարձրանալու են, եւ 4.5 տոկոս գնաճ են նախատեսել բյուջեում: Այդ ամենը սին հեքիաթներ էին, եւ մենք 2018-ին առերեսվելու ենք դառը իրականության հետ, գնաճ ենք ունենալու, աշխատավարձերի նվազում»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը:  Ինչ […]

Չենք կարող վտանգի տակ դնել Հյուսիսային Իրաքում բնակվող քրիստոնյա ժողովիդին

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուստամ Մախմուդյանն ասում է, որ այն քաղաքցիներն, ովքեր դիմում են պատգամավորին, կամ ֆինանսական օգնություն են հայցում, կամ դատական որևէ հարցում միջամտություն են ակնկալում կամ իրավական խորհրդատվություն: Այս մասին նա նշեց այսօր լրագրողների հետ հանդիպմանը: Պատգմավորն ասաց, որ ինքն էլ բազմաթիվ քաղաքացիների է ընդունել անցյալ տարում, թվարկեց մի շարք կարևոր նախագծեր, որոնք […]

Զինծառայությունից ազատված 202 անձանցից 186-ը հայ առաքելական եկեղեցու սպասավորներ են

Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն անդրադարձավ զորակոչիկների իրավունքների խախտումներին: «1998թ.-ից մինչև 2017թ.-ի հուլիսի 31-ը կառավարության որոշմամբ տարկետումների և պարտադիր զինվորական ծառայությունից ազատումների վերաբերյալ տվյալների ուսումնասիրության արդյունքում պարզ դարձավ, որ տարկետում տրվել է 1282 քաղաքացու, որոնցից 717-ին են կրթություն ստանալու մասով տարկետում տրամադրել, իսկ 2-րդ տեղում Հայ Առաքելական Եկեղեցու սպասավորներն […]

Աշխատանքներ ենք անում ընդունելու Ռոբերտ Քոչարյանի փաստաթղթերը

Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանն ասում է, որ ընթացիկ աշխատանքներից բացի իրենց համար կարևոր է փաստաթղթերի արխիվացումը, հրապարակումը, քաղաքացիների սպասարկումը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա հայտնեց, որ այս տարի կտրուկ աճել է քաղաքացիների դիմումները, դա պայմանավորված է նրանով, որ արդեն հասել է այն ժամանակը, երբ սկսում են թոշակ ստանալ նրանք, ովքեր 90-ականներին տեղափոխվեցին ՌԴ: 45 […]

Իշխանություններն աճպարարության են դիմում

Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը հայտարարեց՝  Դատական օրենսգրքը, որն ընդունվել է  խորհրդարանի կողմից,  Վենետիկի հանձնաժողովի  ուղարկված տարբերակը  չէ: «ՀՀ ԱԺ-ում քվեարկության է դրվել մեկ նախագիծ, իսկ Վենետիկի հանձնաժողովին ուղարկվել մեկ ուրիշը: 100 հազար դրամ տուգանքի դրույթը չի եղել Վենետիկի հանձնաժողովին ուղարկված տարբերակում: Սա մանր խուլիգանություն է: Մի […]

«Դատավորների նկատմամբ հաճախ են ճնշումներ լինում»

Փաստաբան Հայկ Ալումյանը վստահ է ՝  խորհրդարանի կողմից ընդունված՝ այսպես կոչված բարեփոխված Դատական օրենսգրքում   ձգտում չկա լուծել այն խնդիրը, որ յուրաքանչյուր դատավոր իրեն անկախ զգա:  «Եթե անգամ դատական համակարգն ինքն իրենով լինի անկախ, դա դեռ երաշխիք չէ, որ յուրաքանչյուր դատավոր կլինի անկախ և կզգա իրեն որպես անկախ սուբյեկտ: Հիմա դատավորների նկատմամբ հաճախ   են ճնշումներ լինում. […]

«Դե երեխա ունենք, վիզը հո ծուռ չենք թողնելու»

Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի նախագահ Մելիտա Հակոբյանը կարծում է, որ սպառողների համար  թանկացումներն սկսվեցին ավելի շուտ, քան միշտ լինում է: «Բավականաչափ շատ է տուժել ազգաբնակչությունը: Տեսնում ենք, որ մարդիկ գնումներ կատարում են, իրենց կաշվից դուրս են գալիս, որ գնում անեն, ասում են՝ դե երեխա ունենք, վիզը հո ծուռ չենք թողնելու, մի բան կանենք: Բայց ինչքա՞ն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի