27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ճապոնիան եւ պորտալարը՝ արկղում․ հետաքրքիր ավանդույթներ՝ կապված երեխայի ծնունդի հետ

Երեխայի ծնունդը մեծագույն երջանկություն է աշխարհի բոլոր երկրներում։ Սակայն յուրաքանչյուր երկիր ունի իր ավանդույթները՝ կապված երեխայի ծնունդի, այն նշելու հետ։ Որոշ ավանդույթներ անչափ հուզիչ են, որոշները՝ տարօրինակ ու զարմանալի։

Henaran.am-ը նոր շարք է ներկայացնում, որտեղ ձեզ կներկայացնենք աշխարհի տարբեր երկրների հետաքրքիր ավանդույթները՝ կապված երեխայի ծնունդի հետ։

Ճապոնիան եւ պորտալարը՝ արկղում

Ճապոնիայինում մորն ու մանկանը 9 ամիս կապող պորտալարը շատ է կարեւորվում։ Բժիշկները երեխայի ծնունդից հետո այն տալիս են ծնողներին հատուկ փայտյա արկղի մեջ։ Ծնողները այդ արկղում՝ պորտալարի կողքին, կիմանոյով տիկնիկ են դնում։ Սա արվում է երեխայի ու մոր կապը միշտ ամուր պահելու համար։

Ճապոնիայում երեխային անուն անմիջապես չեն տալիս։ Անունը կնքում են ծնունդից ուղիղ մեկ շաբաթ անց, այդ կապակցությամբ տանը՝ տնային հատուկ խորանի առաջ, հատուկ արարողություն է կատարվում, որն անվանում են Օշիչիա։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ