Հունվարի 9-ին, ժամը 11:43-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ջրաշեն գյուղի դպրոցի զուգարանին հարակից հայտնաբերվել է նռնակ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանն ասում է, որ 2018 թվականին թանկացումներ կլինեն, պատճառը ԵԱՏՄ մաքսային օրենսգրքում փոփոխություններն են. այս մասին նա նշեց Henaran.am-ի հետ զրույցում՝ ներկայացնելով 2018-ից եղած սպասումները: «Հիմա մոտ 750 ապրանքների թանկացումներ են լինելու, գումարած ակցիզային դրույքաչափերը, տրանսֆերտների չափն ավելացել է, բայց դա այնքան չի, որ ընտանիքներին ապահովի այնպիսի ապրուստի միջոցներ, որ […]
Համացանցում հայտվել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է տեղի ունեցել Ճվճվ Արոյի որդու մասնակցությամբ վթարը: Հիշեցնենք, որ վթարի արդյունքում 2 զոհ կա։
Հունվարի 8-ին, ժամը 18:12-ին մի շարք քաղաքացիներից ահազանգ է ստացվել, որ Նորագավիթ թաղամասի առաջին փողոցի առաջին փակուղու տներից և շրջակա տարածքից տարօրինակ հոտ է զգացվում: Տեղեկությունը փոխանցվել է ՓԾ ԵՓՎ ճգնաժամային կառավարման բաժնի հերթապահին, ՃԿԱԿ-ում ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ներկայացուցչին, ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների […]
ՀՀ նախագահի աշխատակազմից հերքում են տեղեկությունը, թե Ամանորին վատթարացել է նախագահ Սերժ Սարգսյանի ինքնազգացողությունը և նրան տեղափոխել են «Նաիրի» բժշկական կենտրոն: «Նշված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Նախագահի մոտ եղել է թեթև մրսածություն։ Այդ ընթացքում նա գտնվել է տանը», – Aysor.am-ին ասաց ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը: Ս.Սարգսյանի ինքնազգացողության վատթարացման մասին գրել էր «Ժամանակ» թերթը՝ նշելով, որ […]
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը հունվարի 9-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
Եղանակը Հայաստանում Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Հանրապետության տարածքում` Հունվարի 8-ի ցերեկը, 9-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 10-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 5-6 աստիճանով, մնացած շրջաններում էապես չի փոխվի: Երևան քաղաքում՝ Հունվարի 8-ի ցերեկը, 9-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ամբողջ անցած տարի հետեւում էինք, թե ինչպես էին աստղերը փայլում այս կամ այն միջոցառման կարմիր գորգին։ Ահա նրանց ամենահաջողված կերպարները։ Նիկոլ Քիդման, Gucci Ջենիֆեր Լոուրենս, Atelier Versace Ամալ Քլունի, Atelier Versace Էմմա Սթոուն, Givenchy Couture Ռիհաննա, Comme des Garçons Բեյոնսե, WALTER MENDEZ Բելլա Հադիդ, ALEXANDRE VAUTHIER
Հունվարի 1-ին ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրենի պաշտոնի պարտականությունները ստանձնեց Հենրիետա Ֆորը (Henrietta Fore). ՅՈՒՆԻՍԵՖ-ի 71 տարիների գործունեության ընթացքում տկն. Ֆորը թվով 7-րդ գործադիր տնօրենն է։ Մասնավոր և պետական հատվածներում նա կառավարման ավելի քան չորս տասնամյակների փորձ ունի: «Ինձ համար մեծ պատիվ է այս նշանավոր կազմակերպության անդամ դառնալը. կազմակերպություն, որի մասին տարիներ շարունակ լսել ու հիացել […]





























