30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Հայաստանն աշխարհում դարձել է ավելի տեսանելի երկիր

Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանն ասում է, որ 2018 թվականին թանկացումներ կլինեն, պատճառը ԵԱՏՄ մաքսային օրենսգրքում փոփոխություններն են. այս մասին նա նշեց Henaran.am-ի հետ զրույցում՝ ներկայացնելով 2018-ից եղած սպասումները: «Հիմա մոտ 750 ապրանքների թանկացումներ են լինելու, գումարած ակցիզային դրույքաչափերը, տրանսֆերտների չափն ավելացել է, բայց դա այնքան չի, որ ընտանիքներին ապահովի այնպիսի ապրուստի միջոցներ, որ նրանք այդ թանկացումները չզգան»,-ասաց նա:

Գագիկ Մակարյանն այստեղ ընդգծեց, որ օգնության կարող է հասնել Եվրամիության հետ կնքված համաձայնագիրը, մասնավորապես եթե ակտիվորեն սկսի գործել GSP+-ը: «Հայաստանն աշխարհում դարձել է ավելի տեսանելի երկիր, ինչը շատ կարևոր է: Բայց նաև Հայաստանը կանխատեսելի, թափանցիկ ու ներդրումների համար գրավիչ երկիր է դառնում»,-կարծում է նա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ