Փոխարժեքն՝ այսօր
Ամերիկյան մեկ դոլարն այսօր գնվում է միջինը 479 դրամով, վաճառվում՝ 482-ով: Մեկ եվրոն գնվում է 583-ով, վաճառվում՝ 598-ով: Ռուսական ռուբլին գնվում է 8.4 դրամով, վաճառվում` 8.55-ով:
Ամերիկյան մեկ դոլարն այսօր գնվում է միջինը 479 դրամով, վաճառվում՝ 482-ով: Մեկ եվրոն գնվում է 583-ով, վաճառվում՝ 598-ով: Ռուսական ռուբլին գնվում է 8.4 դրամով, վաճառվում` 8.55-ով:
Արմավիրի մարզի գյուղերից մեկի բնակիչը առողջական խնդիրներով զինված ուժեր զորակոչվելուց 5 ամիս անց՝ 2018 թ. հունվարին, վաղաժամ զորացրվել է: Նախկինում 2 անգամ բուժման նպատակով «Նևրոզանման վիճակ» եւ «Ասթենո-նևրոտիկ վիճակ» ախտորոշումներով տարկետում ստացած Ա. Մ.-ին 2017 թ.-ի հունիսի 14-ին ՀՀ ՊՆ Կենտրոնական բժշկական հանձնաժողովը (ԿԲՀ) զինվորական ծառայությանը սահմանափակումով պիտանի է ճանաչել: Իսկ 2017 թ․ հուլիսի 26-ին զորակոչվելիս հենց հանրապետական հավաքակայանում […]
Փհենչհանում ընթացող ձմեռային Օլիմպիական խաղերում այսօր տեղի ունեցավ հատուկ ոլորավայրէջքի մրցումը, որին մասնակցում էր նաեւ Հայաստանի վերջին ներկայացուցիչ Աշոտ Կարապետյանը։ Երկու փորձի արդյունքում Կարապետյանը գրավեց 42-րդ տեղը 107 մարզիկներից։ Այս մրցաձեւում օլիմպիական չեմպիոն դարձավ շվեդ Անդրե Մյուրերը, որը գրանցեց 1.38,99 արդյունք։ Շվեյցարացի Ռամոն Ցոյհոնզերը գրավեց երկրորդ տեղը (+0,34), իսկ Ավստրիան ներկայացնող Միկայել Մատը (+0,67) դարձավ բրոնզե մեդալակիր։
Սումգաիթյան ջարդերը վերապրած Կարինե Մեջլումյանն այսօր այս թեմայով խորհրդարանական լսումներին պատմեց, թե ինչպես են եղել իրադարձությունները սրանից 30 տարի առաջ, և ինչպես է իր ընտանիքը փրկվել: Նա նշեց, որ խորհրդային Ադրբեջանի Սումգաիթ քաղաքում հայերի ցեղասպանություն տեղի ունեցավ: Տիկին Կարինեն պատմում է՝ փետրվարի 28-ին ինքն իր բնակարանում էր, երեկոյան պատշգամբից նայել է, տեսել հանրահավաքի հազարով մասնակիցներին, […]
Փետրվարի 15-75-ը Միլանում կայացավ Եվրոպայի ժողովրդական կուսակցության երիտասարդական կազմակերպության (YEPP) համաժողովը։ Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպությունը համաժողովին ներկայացնում էին Լիլիթ Բեգլարյանը և Արուսյակ Պողոսյանը։ Համաժողովի պատվիրակները քննարկել են Եվրոպայի թվային փոխակերպման մարտահրավերները, այցելել Իտալիայի ամենախոշոր մեդիահոլդինգներից մեկը, ինրպես նաև ՏՏ տարատեսակ ընկերություններ՝ տեղում քննարկելու թվային դարաշրջանի հնարավորությունները և հեռանկարները քաղաքականության մեջ։
Հանրապետության Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Աունի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին հաջորդել է Հայաստանի և Լիբանանի նախագահների հանդիպումը նեղ կազմով: «Հարգելի՛ պարոն նախագահ, ես մեծ ջերմությամբ և սիրով ողջունում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետությունում: Մեզ համար մեծ ուրախություն և պատիվ է հյուրընկալել բարեկամ Լիբանանի նախագահին Հայաստանում, […]
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ վարչական գործերով ներկայացվող բողոքներին: «2017 թվականի նոյեմբերի 9-ին անդրադարձ ենք կատարել վարչական կարգով վարչական ակտերի բողոքարկման արդյունավետության բարձրացման եւ վարչական դատարանների բեռնաթափման հարցին: Արդարադատության նախարարության կողմից արդեն իսկ մշակվել են իրավական ակտերի նախագծեր, որոնք ուղղված են նշված հարցերի կարգավորմանը»,-նշեց վարչապետը: Վարչապետի նկատեց, որ իրականացված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել են […]
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ փետրվարի 22-ին պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երեւան քաղաքի՝ 10:00-16:00 Կիեւյան փ. 1, 1Ա, 2, 2Ա, 2Բ, 3, 4, 5, 6, 7, 8, 4/2, 4/3, 4/4, 12, 12Ա , 14, 14Ա շենքերը եւ հարակից հանրային բաժանորդները, Կիեւյան փ. 2-րդ […]
Կառավարության այսօրվա նիստը մեկնարկեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականներով: Առաջին հանձնարարականը հարկային ստվերի ռիսկերի և ոլորտային այլ խնդիրների վերաբերյալ է: «2017 թվականին պետական բյուջեի եկամուտները՝ 2016 թվականի համեմատությամբ աճել են շուրջ 125 միլիոն դրամով: Չնայած այս ցուցանիշին պետք է նշեմ, որ դեռևս առկա են խնդիրներ հարկային ռիսկերի նվազեցման, օրենսդրական ոչ հստակ կարագավորումների հետևանքով հարկերի վճարումից […]
Փհենչհանում ընթացող 23-րդ ձմեռային Օլիմպիադայում կրկին սկանդալային դեպք է գրանցվել։ Ռուս քյորլինգիստներԱլեքսանդր Կրուշելնիցկին ու Անաստասիա Բրիզգալովան հետ են վերադարձնում բրոնզե մեդալը, որը նվաճել էին օրեր առաջ։ Խնդիրն այն է, որ Կրուշելնիցկու արյան մեջ մելդոնի՝ դոպինգ են հայտնաբերել։ Մարզիկը պնդում է, որ չի ընդունել դոպինգ, նա հայտարարել է, որ իրեն հավանաբար թաքուն ու նպատակաուղղված են դոպինգ […]


































