28 Նոյեմբերի, Saturday, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Սնուցող դիմակ՝ բնական բաղադրիչներից

Մաշկը մշտական սնուցման կարիք ունի։ Իսկ դրա համար քիմիական բաղադրություն ունեցող միջոցների մի շտապեք դիմել։ Ահա մաշկը սնուցող դիմաց՝ բնական բաղադրիչներից։ Ձեզ պետք է բանան ձվի դեղնուց 1 թեյի գդալ թթվասեր 2 թեյի գդալ մեղր Բանանն ու դեղնուցը հարեք հարիչով, ավելացրեք թթվասերն ու մեղրը, լավ խառնեք, քսեք դեմքին, թողեք 20-30 րոպե ու լվացեք գոլ ջրով։ […]

Նախագահը Բեռլինում կատարել է շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի բացման առաջին քայլը

Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցելու նպատակով Բեռլինում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանին` որպես մրցաշարի պատվավոր հյուրի, այսօր պատիվ է վերապահվել կատարելու մրցաշարի առաջին տուրի՝ Լևոն Արոնյան-Դին Լիրեն պարտիայի մեկնարկն ազդարարող խորհրդանշական առաջին քայլը, որից հետո աշխարհահռչակ ութ ուժեղագույն շախմատիստները խաղատախտակների առաջ սկսել են մրցամարտը:

ՀՀԿ-ն իրավունք չունի վարչապետ առաջադրել. Մարտիրոսյան

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանի խոսքով՝ ՀՀ բոլոր ոլորտներում, քաղաքներում, բոլոր համակարգերում ամեն ինչ վատ ու սխալ է, ինչպես նաև անօրինական է: Այս մասին նա խոսեց այսօր «Հանուն Հայաստանի փրկության» ճակատի հանրահավաքի ժամանակ: «Հայաստանում ընտրվել է գողացված եկամուտների վերաբաշխման գործընթաց: Մենք տեսնում ենք, որ տեղի է ունենում ունեցվածքի վերաբաշխում: Սահմանադրական փոփոխություններն էլ դրա քաղաքական արտացումն արեցին: Տեսնում […]

Հայկական զինուժի կորուստները 2018-ի փետրվարին. Razm.info

Razm.info-ն գրում է. 2018-ի փետրվարի 1-ից 28-ը հայկական զինված ուժերում (ներառյալ Պաշտպանության բանակում) հայտարարվել է մահվան 4 դեպքի մասին։ Կորուստներից երկուսը մարտական է: Մարտական կորուստներ • Փետրվարի 7-ին ՊԲ հարավային ուղղությամբ հակառակորդի կրակոցից զոհվել է ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Հայկ Ռազմիկի Քալանթարյանը: • Փետրվարի 22-ին ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժի կրակոցից զոհվել է ՊԲ զինծառայող, […]

Ծանր վարագույրի հետևում․ կյանք, սեր, հարցեր

Խորհրդային  տարիներին Հրազդանի ջերմաէլեկտրակայանի աշխատակիցներին հատկացված հանրակացարանում այսօր 30-ից ավելի սոցիալապես անապահով ընտանիք է ապրում։ Ծանր վարագույրի հետևում հաճելի երաժշտությունն է, վառարանի տաք շունչ․Ղազարյանների տունը բետոնե միջանցքից բաժանող միակ սահմանագիծն է։ -Մաման տանը չի,- կասկածանքով ասում է 10-ամյա Զավենը, ապա մտաբերելով մեր նախորդ հանդիպումը՝ ներս հրավիրում, մոտեցնում աթոռակը։ Հետաքրքրվում եմ՝ արդյոք հաճա՞խ է մենակ մնում, […]

Իբրահիմովիչի նոր ավտոմեքենան (ֆոտո)

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմի հերթական մարզմանը գնացել է նոր ավտոմեքենայով: Porsche 911 GT2 RS-ի համար ֆուտբոլիստը վճարել է 233 հազար եվրո, գրում է բրիտանական The Sun-ը: Այս ավտոմեքենան զարգացնում է ժամում 340 կմ արագություն:

Ազատության հրապարակում մեկնարկել է հանրահավաքը

Քիչ առաջ Ազատության հրապարակում մեկնարկեց Հանուն հայաստանի փրկության ճակատի հանրահավաքը: Կարապետ Ռուբինյանը ողջունեց ներկաներին, ապա ընթերցեց իրենց հայտարարության տեքստը, որում ընդհանուր առմամբ խոսում են երկրում տիրող վատ վիճակից, արտագաղթից, ինչը վերջնական հայրենազրկման կհանգեցնի: Նա նշեց, որ իրավահաջորդ վարչապետները իշխանափոխության բոլոր փորձերը ճնշել են զենքի օգնությամբ: Ըստ այդ հայտարարության՝ վիճակն օրհասական է, և հիմա վտանգված է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի