14 Մարտի, Ուրբաթ, 2025
KFC

Ազատության հրապարակում մեկնարկել է հանրահավաքը

Քիչ առաջ Ազատության հրապարակում մեկնարկեց Հանուն հայաստանի փրկության ճակատի հանրահավաքը: Կարապետ Ռուբինյանը ողջունեց ներկաներին, ապա ընթերցեց իրենց հայտարարության տեքստը, որում ընդհանուր առմամբ խոսում են երկրում տիրող վատ վիճակից, արտագաղթից, ինչը վերջնական հայրենազրկման կհանգեցնի: Նա նշեց, որ իրավահաջորդ վարչապետները իշխանափոխության բոլոր փորձերը ճնշել են զենքի օգնությամբ: Ըստ այդ հայտարարության՝ վիճակն օրհասական է, և հիմա վտանգված է հայ ազգի հարատևումն ընդհանրապես:

Կարապետ Ռուբինյանն ընդգծեց, որ բանտերը լի են քաղական բանտարկյալներով: 

Նա անդրադարձավ նաև նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանին՝ նշելով. <<Մեր գլխին նշանակել են նոր նախագահ՝ ի դեմս լոնդոնաբնակ Արմեն Սարգսյանի: Ի դեպ, մենք այս պահին ունենք երկրի երկու նախագահ, երկուսն էլ՝ ոչ լեգիտիմ>>:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ