28 Նոյեմբերի, Saturday, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Կտրվի ՀՀԿ «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի երրորդ ընդունելության դասապրոցեսի մեկնարկը

    Սույն թվականի ապրիլի 10-ին, ժամը 18.30` ՀՀԿ Կենտրոնական գրասենյակի Մեծ դահլիճում /Հասցե՝ Մելիք-Ադամյան 2, 3-րդ հարկ/ տեղի է ունենալու ՀՀԿ «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի երրորդ ընդունելության դասապրոցեսի մեկնարկը։ Մեկնարկին ներկա են գտնվելու ՀՀԿ Գործադիր Մարմնի մի շարք անդամներ։ Առաջին դասախոսության թեմա՝ «ՀՀ և ԵՄ միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիր», բանախոս՝ ՀՀ ԱԺ […]

Ակնկալենք նաև, որ մեր գործընկերը նույնպես պետք է կատարի իր պարտավորությունները. Աշոտյան

«Հայաստանի Հանրապետության` մի կողմից, Եվրոպական միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների` մյուս կողմից, միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը վավերացնելու մասին հարցի քննարկմանը ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը նշեց՝ պետք է արձանագրել, որ ստորագրված համաձայնագիրը ՀՀ-ի կողմից արտաքին քաղաքականության հաջողության պատմություններից մեկն է: Երկրորդ արձանագրումն, ըստ նրա, այն […]

Փորձում եմ օրինակ դառնալ, ոչ թե ուժեղ տղա երեւալ

             Դերասան, քանդակագոծ, արվեստասեր և սպորտում հաջողություններ գրանցած՝ Հայկ Միրզոյանը պատմել է թատրոնի, ներքին խնդիրների, սպորտում կարևոր արժեքների, թիկնապահի կերպարի, առաջարկների, համագործակցությունների և երկրպագուների ու անձնական կյանքի մասին։                                                                                   Հաճախ ենք ձեզ տեսնում հեռուստաեթերում՝ «ուժեղ տղայի» կերպարով։ Հայկ ինչպե՞ս և ում՞ կողմից եղավ առաջին առաջարկը։                                                           -Առաջին առաջարկը եղել է Մկրտիչ Արզումանյանի կողմից, «Փախիր կամ ամուսնացիր» […]

Համաձայնագրով Հայաստանին տրվող ֆինանսական աջակցությունը 176 միլիոն է

ԱԺ արտաքին հարաբերությունների և եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին քննարկվում է «Հայաստանի Հանրապետության` մի կողմից, Եվրոպական միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների` մյուս կողմից, միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Լուիզա Սարգսյանը հետաքրքրվեց համաձայնագրի ֆինանսների ծավալից: Կարեն Նազարյանը նշեց, թե անշուշտ ԵՄ-ն իր […]

Գողացված ընտրություն, կորսված ժամանակ .«Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը

 Հինգ տարի առաջ՝ 2013 թվականի փետրվարի 18-ին տեղի ունեցած նախագահի ընտրություններում ժողովրդի հաստատակամ վստահության քվեն ստացավ Րաֆֆի Հովհաննիսյանը։ Ինչպես նախորդ, այնպես էլ 2013-ի ընտրությունների ժամանակ ԿԸՀ-ի եւ վարչախմբի կեղծարարության արդյունքում չամրագրվեց ժողովրդի կամքը, փոխարենը հաղթանակը գողացվեց ու շնորհվեց Սերժ Սարգսյանին։ Գողացվեց ոչ թե նախագահությունը, այլ Նոր Հայաստանի հնարավորությունը՝ կառավարման նոր քաղաքացիակենտրոն համակարգով եւ ինքնիշխան որոշումներով: […]

ԵՄ-ն Ղարաբաղի հարցով պետք է սկզբունքները պահի

ԱԺ արտաքին հարաբերությունների և եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին քննարկվում է «Հայաստանի Հանրապետության` մի կողմից, Եվրոպական միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների` մյուս կողմից, միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը: ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, որ վաղը, մյուս օրը Ադրբեջանն էլ կարող է ունենալ նման […]

Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Եռաբլուր/ֆոտո/

Նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնի ստանձնման հանդիսավոր արարողությունից անմիջապես հետո պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն` հարգանքի տուրք մատուցել ՀՀ Ազգային հերոս Վազգեն Սարգսյանի և Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին: 

Լոնդոնի ոստիկանությունը շրջափակել է Բուքինգհեմյան պալատը

Լոնդոնի ոստիկանությունը շրջափակել է Բուքինգհեմյան պալատը։ Այդ մասին տեղեկացնում է  բրիտանական Reuters գործակալությունը:  Գործակալության տվյալներով՝  իրավապահները նման քայլի են դիմել, երբ թագուհի Էլիզաբեթ Երկրորդի կեցավայրի մոտակայքում հայտնաբերվել է կասկածելի բեռնատար մեքենա:  Նշվում է, որ մեքենայի վարորդը մոտ 30 տարեկան տղամարդ է, որին կանգնեցրել են հասարակական կարգը խախտելու համար: Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի