10 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

«Ընդդիմությունն էլ, իշխանությունն նույն կենացներն են ասում» /տեսանյութ/

  Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը վստահ է՝ մեր քաղաքական դաշտում գաղափարախոսությունը շատ է պակասում։  Այս մասին   այսօր քաղաքագետը նշեց լրագրողների հետ հանդիպման ընթացքում։ «Ընդդիմությունն էլ, իշխանությունն  էլ նույն բանն են ասում, նույն կենացներն են ասում։  Օրինակ՝ Արցախի խնդիր, հայ-թուրքական հարաբերույթուններ, հայ ռուսական հարաբերություններ․․․ անգամ այս հարցերի հետ կապված՝ էլի նույն բաներն էն ասում։ Բոլոր առանցքային հարցերում […]

«Ինձ համար Սպիտակցի Հայկոն ավելի օտար է, քան Բախը». Գագիկ Գինոսյան /տեսանյութ/

«Պետք է դաստիարակել Շահան նաթալիներ և Նժդեհներ, հերոսներ, որոնք վրեժ կլուծեն ոչ միայն արտաքին, այլ նաև ներքին թշնամուց: Դա չի նշանակում, որ թուրքի դեմ պետք է գնանք հանուն այս իշխանության, որովհետև հայրենիքի շահն է կարևորվում»,-այսօր՝ ապրիլի 12-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Կարին» ավանդական երգի-պարի խմբի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը:  Գագիկ Գինոսյանը դեմ է  «Սովորողների […]

Թուրքիայի Մարդին նահանգի հայկական եկեղեցին մնացել է մուսուլման կնոջ խնամքին (լուսանկարներ)

Թուրքիայի հարավարևելյան Մարդին նահանգի Դերիք շրջանի միակ հայկական եկեղեցին մնացել է հարևանությամբ ապրող Հաթուն Չաչուր անունով մի մուսուլման կնոջ (ազգությամբ քուրդ-խմբ.) խնամքին: 1650 թվականին կառուցված Սուրբ Գևորգ եկեղեցին մնացել է առանց հոտի, երբ 1980-ականներին հեռացել են Դերիքում ապրող վերջին հայերը: Անցած տասնամյակներում եկեղեցու մասին հոգ է տարել այստեղ մնացած միակ հայկական ընտանիքը՝ Յուրշալին և Նաիֆ Դեմիրջի […]

«Հարյուր հազարավոր մարդիկ փողոց դուրս չեն գա․ դա ակնհայտ է» /տեսանյութ/

Քաղաքական տեխնոլոգ Հակոբ  Բադալյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթցքում  խոսեց Սերժ Սարգսյանի՝ վարչապետության դեմ մղվող պայքարի մասին։ Ըստ նրա՝ քաղաքական  պայքար սկսելուց առաջ չի կարելի ասել՝ եթե  100  հազարներով մարդիկ փողոց դուրս գան, պայքարը կստացվի։ «Իշխանություններն ընդհուպ մինչև ուժով պահելու են իրենց։ Մենք դա տեսել ենք։ Ասում են՝ 10 հոգով կանչում ենք 100  հազարի․   եթե […]

Վարչական իրավախատումների մասին օրենսգիրքը մեր օրենսդրական դաշտի վերջին մոհիկանն է. նախարար

«Կառավարության այսօրվա նիստում ներկայացված վարչական իրավախատումների մասին օրենսգիրքը մեր օրենսդրական դաշտի վերջին մոհիկանն է: Այն ողջ է 1985 թվականից, որը սկզբունքորեն բացարձակ չի համապատասխանում մեր իրավական դաշտին»,- կառավարության դռնփակ նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը:    Վերջինս  նշեց, որ հասել են որոշակի հանգրվանի ու ներկայացնում են նոր, ժամանակակից տենդեցներին համահունչ վարչական […]

Կառավարության այսօրվա նիստը բուռն է եղել

 «Օրակարգում ունեինք 73 հարց, ու բավականին բուռն քննարկումներ տեղի ունեցան», -այսօր Կառավարության առաջին դռնփակ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց  ՀՀ տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարի պաշտոնակատար Սուրեն Կարայանը:   Հարցին՝ այսօր ավելի ազատ էին արտահայտվում կառավարության անդամները, եղան բանավեճեր, նախարարի պաշտոնակատարը պատասխանեց, որ առաջին փակ նիստի օրակարգը ծանրաբեռված էր, քննարկել են 73 հարց, բուռն […]

Սահմանամերձ Վահանում արտագաղթ չկա. ցանքատարածություններն ավելանում են, աճում է գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակը

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանն այցելել է  Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Ճամբարակ համայնքի Վահան բնակավայր` գարնանային գյուղատնտեսական աշխատանքների ընթացքը դիտարկելու, ինչպես նաև գարնանացան սերմնացուի, պարարտանյութի և դիզվառելիքի բաշխման գործընթացի կազմակերպմանն ու իրականացմանը տեղում ծանոթանալու նպատակով: Այստեղ այս տարի գարնան գյուղատնտեսական աշխատանքներն ավելի վաղ են սկսվել։ Վահանի վարչական ղեկավար Արշակ Մկրտչյանը նշում է, որ Գյուղատնտեսության նախարարություն […]

«Մարդիկ ուզում են իշխանություն ունենալ, որ փող աշխատեն» /տեսանյութ/

  «Քաղաքական դաշտը նպատակասլաց կերպով փոշիացվեց։ Հիմա ստեղծվել է մի իրավիճակ,  որ մեր  ամբողջ քաղաքական դաշտում չկա   դաղափարի  հատիկ։ Մարդիկ ուզում են իշխանություն ունենալ, որ փող աշխատեն․ այո՛, մենք արդեն եկել, հասել ենք այս իրավիճակին»,  –   այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այսպիսի տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։ Բանախոսն ասաց՝ արտաքին ուժերը, աշխատհը փոխվում է։ «Այնուամենայնիվ, […]

ՊԵԿ-ը գործարկել է ապրանքների հայտարարագրերի գրանցման էլեկտրոնային համակարգը

Ապրանքների հայտարարագրումն ապրիլի 1-ից իրականացվում է էլեկտրոնային եղանակով: Պետական եկամուտների կոմիտեի նախագահի հրամանով ներդրված համակարգի շնորհիվ կատարվում է էլեկտրոնային մաքսային հսկողություն՝ էլեկտրոնային ստորագրության առկայությամբ։ Էլեկտրոնային հայտարարագրի ավտոմատ գրանցումից հետո «կանաչ ուղու» ընտրության դեպքում, հայտարարատուն կարող է անմիջապես ժամանակավոր պահպանման պահեստից ստանալ ապրանքները. մաքսային հայտարարագրի և դրանում առկա տեղեկությունները հիմնավորող փաստաթղթերի թղթային տարբերակները ներկայացնելու կամ վճարումներ […]

«Ընդդեմ Տեր-Պետրոսյանի, ընդդեմ Վազգեն Սարգսյանի, ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի, ընդդեմ Սերժ Սարգսյանի․․․ ա՛յ սենց» /տեսանյութ/

Այսօր լրագրողների հետ հանդիման ընթացքում քաղտենոլոգ Կարեն Քոչարյանն անդրադարձավ Սերժ Սարգսյանի վարչապետության դեղ մղվող պայքարին։ Բանախոսը նշեց՝ այդ պայքարը ընդդեմ ինչ որ բանի է  և ոչ թե հանուն։ «Երևի 88-90 թվականից այս կողմ պայքարը միշտ եղել է ընդդեմ, ոչ թե հանուն։ Օրինակ 88-ի պայքարը «հանուն»  էր՝  հանուն անկախության, հանուն ազատության, հանուն Արցախի։ Դրանից հետո՝ ընդդեմ  […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի