«Արթուր Ասատրյան» բարեգործական հիմնադրամը ազոտական պարարտանյութ տրամադրեց գյուղացիներին
Ըստ պաշտոնական տվյալների՝ մեր երկրում գյուղատնտեսությամբ զբաղվածները կազմում են բնակչության ընդհանուր թվի 45,6 տոկոսը։
Սա վկայում է այն մասին, որ գյուղատնտեսությունը Հայաստանում նաև սոցիալական մեծ նշանակություն ունի։
Ոչ միայն մեր երկրում, այլև ողջ աշխարհում գյուղատնտեսությունը ֆինանսական ներդրումների տեսանկյունից համարվում է բարձր ռիսկային ոլորտ․ դա հիմնականում պայմանավորված է բնակլիմայական պայմանների անկանխատեսելի լինելու հանգամանքով, ինչը կարող է հանգեցնել ցածր եկամտաբերության։
Անկախ վերը նշված փաստերից՝ մեր երկրում գյուղատնտեսությամբ զբաղվողները մեծ թիվ են կազմում։ Արթուր Ասատրյանը վստահ է ՝ հայրենի հողին կառչած, մեր երկիրն ամուր պահող գյուղացուն հարկավոր է աշխատելու, արարելու հնարավորություն ընձեռել և անհրաժեշտության դեքում օգնության ձեռք մեկնել նրան։
«Արթուր Ասատրյան» բարեգործական հիմնադրամը Արմավիրի մարզի մի շարք գյուղերում բնակվող անապահով ընտանիքների գյուղատնտեսական աշխատանքների բեռը թեթևացնելու նպատակով բարձրորակ ազոտական պարատանյութ է տրամադրել։
Հիմնադրամի աշխատակիցները եղել համայնքներում, մասնակցել պարարտանյութը գյուղացիներին տրամադրելու աշխատանքներին։ Ակնհայտ էր՝ գյուղացիները ոգևորված էին, ոմանք արդեն կանխատեսում էին՝ պարարտանյութը որքանով կթեթևացնի իրենց ֆինանսական բեռը և, իհարկե, բերքն առատ ու որակյալ կլինի։
Անկեղծ ու անմիջական զրույցում նրանք պատմեցին՝ երբեմն լինում է այնպես, որ ամբողջ տարվա աշխատանքը ջուրն է ընկնում, երբ կարկուտը բերքը վնասում է ու փչացնում, բայցևանպես, շատերի ապրուստի միակ միջոցը հենց գյուղատնտեսությունն է, ուստի չի կարելի ընկրկել։ Բոլոր գյուղերում էլ հայ հողի մշակները մեզ հետ զրուցելիս այս խնդրից գանգատվեցին, բայց նրանք շատ ոգևորված էին, որ աջակցություն են ստանում «Արթուր Աատրյան» բարեգործական հիմնադրամի կողմից։
Գյուղացիները շնորհակալություն հայտնեցին Արթուր Ասատրյանին՝ մշտապես իրենց կողքին լինելու, սատարելու, օգնության ձեռք մեկնելու համար, ապա հորդորեցին՝ երբ բերքը հասնի, հիմնադրամի աշխատակիցները՝ Արթուր Ասատրյանի գլխավորությամբ, պետք է հյուր գնան իրենց՝ արևահամ մրգերն ու բանջարեղենը ճաշակելու։