10 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ալեքսան Հարությունյանը և Արամ Ղարիբյանը նշանակվել են ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականներ

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի որոշմամբ Ալեքսան Հարությունյանն ու Արամ Ղարիբյանը նշանակվել են ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականներ: Որոշումները հրապարակվել են e-gov.am էլեկտրոնային հարթակում: 

Քաղաքացիների մեքենաները ոստիկանության պահպանվող հատուկ տարածք տեղափոխելու հարցով քննարկման ընթացակարգ է սկսվել

Ապրիլի 16-18-ն ընկած ժամանակահատվածում Մարդու իրավունքների պաշտպանին բողոքներ են հասցեագրվել առ այն, որ առանց հիմքերի ոստիկանության ծառայողների կողմից տրանսպորտային միջոցներ են տեղափոխվել Ոստիկանության պահպանվող հատուկ տարածք: Պաշտպանին այդպիսի տեղեկություն է փոխանցել նաև Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ Արայիկ Հարությունյանը։ Ոստիկանությունից պահանջվել են պարզաբանումներ քաղաքացիների տրանսպորտային միջոցները պահպանվող հատուկ տարածք տեղափոխելու և դրանք այնտեղ պահելու պատճառների […]

Հանրապետության հրապարակում մեկնարկում է հանրահավաքը

Երեւանի  Հանրապետության հրապարակում քիչ հետո կմեկնարկի քաղաքացիական անհնազանդությունների հինգերորդ օրվա հանրահավաքը: Հիշեցնենք՝ այսօր ցուցարարների մի մասը ողջ օրվա ընթացքում փակել են փողոցներ, գերատեսչական շենքեր, այժմ նրանք աստիճանաբար հավաքվում են Հանրապետության հրապարակում: Հանրահավաքի ընթացքում  ելույթ կունենան Նիկոլ Փաշինյանն ու նախաձեռնող խմբի մյուս անդամները։  

Արմեն Սարգսյանը հանդիպել է ՀՀ ստեղծագործական միությունների ղեկավարների հետ

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել ՀՀ ստեղծագործական միությունների ղեկավարների հետ: Հանրապետության Նախագահը հանդիպման մասնակիցների հետ զրուցել է ստեղծագործական միությունների կողմից գրականության, արվեստի, կինոյի, թատրոնի եւ  լրագրության,բնագավառներում իրականացվող աշխատանքների, առկա խնդիրների, ինչպես նաև դրանց լուծման հնարավորությունների մասին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել նման հանդիպումները դարձնել շարունակական:

«Այդպիսի երկիրը նորմալ զարգանալ չի կարող»

«Ես, հարկե, շատ կուզենայի, որ մեր երկրում առկա խնդիրները լուծվեին կաբինետներում, քննարկումների ժամանակ,  բայց  մեզ մոտ խնդիրները շատ են, կուտակվել են՝ բոլոր ոլորտներում», –  անդրադառնալով  հանրային ընդվզումներին ու բողոքի ցույցերին՝ Henaran.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց բնապահպան Կարինե Դանիելյանը։ Ըստ նրա՝ մեր երկրում ստեղծված իրավիճակը միայն մեր մեղքով չի առաջացել։ «Դա միայն մեր մեղքը չէ․ […]

Ամեն օր աղոթենք մեր իշխանավորների համար

ՏԵՂԻՆ Է ՀԻՇԵԼ ՍԱՂՄՈՍԱՐԱՆԻ ՀԵՏԵՒՅԱԼ ԽՈՍՔԵՐԸ. ”Իսկ ահա սրանք, քանի որ տեսան, թե չունեն իրենց փոխարինողներ, այդ պատճառով էլ հանդո՛ւգն դարձան և սկսեցին Աստծուց չերկյուղե՛լ”:  ՄԱՂԹԵՆՔ, ՀԻՆ ՆՈՐԵՐԸ ԿԱՄ ՆՈՐ ՀՆԵՐԸ ԱՍՏԾՈՒՑ ԵՐԿՅՈՒՂ ՈՒՆԵՆԱՆ, ԽՈՆԱՐՀՈՒԹՅԱՄԲ ՁԵՌՔ ԲԵՐԵՆ ԻՄԱՍՏՈՒՆ ԴԱՐՁՆՈՂ ԱՅԴ ԵՐԿՅՈՒՂԸ, ԵՒ ՔՐԻՍՏՈՍԻ ԿԱՐԳԱԾ ԱՌԱՔԻՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԴԵՄ ԻՆՉ ԱՐԵԼ ԵՆ, ԱՐԴԵՆ ՈՒՂՂԵՆ ԵՒ ՆՈՐԵՐԸ ՉԱՆԵՆ: […]

Բելգիայի թագավորը շնորհավորել է Արմեն Սարգսյանին

ՀՀ Նախագահի պաշտոնը ստանձնելու առթիվ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Բելգիայի Ֆիլիպ Թագավորը: Ուղերձում ասված է. «Ձեզ եմ հղում իմ ամենաջերմ շնորհավորանքները և լավագույն բարեմաղթանքները Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Վստահ եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում մեր երկու երկրների միջև առկա գերազանց դիվանագիտական կապերն էլ ավելի կզարգանան»:

Հացի երեք արտադրամասերի գործունեությունը դադարեցվել է

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վերահսկողական գործողություններ է իրականացրել Արարատի մարզի Դաշտավան գյուղում գործող «Հարի» ՍՊԸ-ին, ինչպես նաև Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ և Վայոց Ձորի Գետափ գյուղերում գործունեություն ծավալող անհատ ձեռնարկատերեր Արման Բաբայանին և Սամվել Խլոյանին պատկանող հացի արտադրամասերում: Պարզվել է, որ այս արտադրամասերում հացի արտադրությունն իրականացվել է սննդամթերքի սանիտարահիգիենիկ պահանջների կոպիտ խախտումներով, թողարկվող արտադրանքը չի […]

Կոչ ենք անում զերծ մնալ երեխաներին հավաքներին ու երթերին ներգրավելու ոչ իրավաչափ փորձերից. Պաշտպան

Վերջին օրերին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է դեպքեր, երբ մի շարք անձինք, այդ թվում՝ հանրային ճանաչում ունեցող գործիչներ այցելում են հանրակրթական դպրոցներ և դպրոցների տնօրեններից ու ուսուցչական կազմերից պահանջում ապահովել իրենց մուտքը դպրոցներ՝ երեխաներին քաղաքական բնույթի հավաքներին ու երթերին ներգրավելու համար: Ընդ որում, դպրոցներ իրականացվող այցերի հրապարակված տեսանյութերիցերևում է, որ երեխաներին նշված զանգվածային միջոցառումների […]

Վիգեն Սարգսյանն ու Էդվարդ Նալբանդյանը վերանշանակվեցին

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Վիգեն Ալեքսանդրի Սարգսյանին պաշտպանության նախարար նշանակելու մասին: Հանրապետության Նախագահի մեկ այլ հրամանագրով Էդվարդ Աղվանի Նալբանդյանը նշանակվել է արտաքին գործերի նախարար:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

Ամենաընթերցված