11 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Շնորհիր ինձ ապրել միշտ Քո՝ Սիրո ներկայությունդ

« Շնորհիր ինձ ապրել միշտ Քո՝ Սիրո ներկայությունդ։ Օգնիր ինձ սովորել Քո ներկայության, խաղալ Քո ներկայության, ուրախանալ Քո ներկայության, հանգստանալ Քո ներկայության, որովհետև եթե մտածեի, որ Դու այնտեղ ես, Տեր, եթե ինքս ինձ բացեի Քո Սիրո դիմաց, որ նվիրվում է, այլևս երբեք միայնակ չէի լինի, այլևս երբեք չէի լինի տկար։ Չէի կարողանա այլևս, Քո դիմաց, […]

Գարիկ Մարտիրոսյանը՝ Հայաստանում տիրող իրավիճակի մասին

Գարիկ Մարտիրոսյանն Instagram-ի իր էջում գրառում է կատարել հայաստանյան ներքաղաքական  իրավիճակի մասին: Նա գրել է. «Ողջունում եմ բոլորին! Ինչպես իմ հայրենակիցներից շատերը, ովքեր ապրում են հայրենիքի սահմաններից դուրս, այնպես էլ ես անհանգստությամբ հետևում եմ  Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին: Ես չեմ կարող և չեմ ցանկանում անտարբեր մնալ, քանի որ սիրում եմ իմ հայրենիքը և շատ եմ անհանգստանում […]

Եղվարդում քոչարի կպարեն.աշակերտները փողոցներ են փակում/տեսանյութ/

Եղվարդ քաղաքում դպրոցներում դասադուլ է: Աշակերտները փողոցում են և իրենց պաստառներով երթ են իրականացնում: Նրանք պարբերաբար նաև փողոց են փակում: Եղվարդցիները այսօր քոչարի են պարելու: Այս մասին հայտարարություն են տարածել Եղվարդի հրապարակ հրավիրելով զուռնա, դհոլ նվագողներին: Մանրամասները` տեսանյութում:

Մկրտիչ Արզումանյանը հրաժարվեց ՀՀ վաստակավոր արտիստի կոչումից

Մկրտիչ Արզումանյանը հրաժարվել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչումից: Այս մասին դերասանը հայտնել է իր Instagram-ի էջում՝ գրելով. «Անընդունելի եմ համարում ուժի կիրառումը անզեն ու խաղաղ ժողովրդի նկատմամբ։ Դատապարտում եմ իշխանության բռնի գործողությունները հայրենակիցներիս հանդեպ։ Հրաժարվում եմ այս կոչումից»:

Ոստիկանությունը հայտարարում է

Այս պահին Երևան քաղաքում ընթանում են հավաքներ, որոնց մասնակիցներից շատերը երիտասարդներ են:  Ոստիկանությունը հայտնում է իր պատրաստակամությունը ապահովել հավաքի բնականոն ընթացքը և դրան համապատասխան երթևեկության կազմակերպումը: Ոստիկանությունն ակնկալում է, որ երիտասարդների կողմից կստանա անհրաժեշտ փոխըմբռնում, վերջիններս կինքնակազմակերպվեն, թույլ չեն տա երթևեկությունը դիտավորությամբ ամբողջովին փակելու գործողություններ և ոստիկանության ծառայողներին բացահայտ անհնազանդության դեպքեր:

Ապրիլյան պատերազմի մասնակիցները պահանջում են հանդիպում պատգամավորների հետ

Henaran.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ապրիլյան պատերազմի մասնակիցները այս պահին Ազգային ժողովի մուտքի մոտ են: Այստեղ փշալար են և ոստիկանական ուժեր, նաև ջրցան մեքենա:Ազգային ժողովի դուռը փակ է: Ապրիլյան պատերազմի մասնակից Մանուելը ասել է, որ պետք է իրենց ընդունեն, քանի որ իրենք կռվել են նաև պատգամավորների համար: Նա ասել է, որ իրենց շարքերում ծանր վիրավորված […]

Զրահատանկային շարժեր /տեսանյութ/

Ապրիլի 21-ի օրվա երկրորդ կեսին սկսված լարվածությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում պահպանվել է նաև գիշերվա ընթացքում, այսօր հաղորդում է ԼՂ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը: Ստեղծված օպերատիվ իրադրությունը տեղում գնահատելու նպատակով Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը այսօր այցելել է ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր, ծանոթացել առաջնագծում տիրող իրավիճակին, ստուգել զորքերի մարտական պատրաստականության […]

Ապրիլյան պատերազմի մասնակիցները ուզում են մտնել Ազգային ժողով

Ապրիլյան պատերազմի մասնակիցները շարունակում են երթը Բաղրամյան պողոտայով: Նրանց են միացել բազմաթից ցուցարարներ: Բաղրամյան պողոտան փակ է վերնամասից նաև, այնտեղ ոստիանական մեքենաներ են կանգնած: Ապրիլյան պատերազմի մասնակից Մանուկը Henaran.am-ի թղթակցի հայտնել է, որ իրենք լինելու են այնպիսի կետերում, որտեղ ոստիկանները կարող են բռնությունների դիմել: Ապրիլյան պատերազմի մասնակիցները ցանկանում են հանդիպել Ազգային ժողովի պատգամավորների հետ: Նրանք […]

ԵԽԽՎ մի շարք անդամներ կոռուպցիոն կապեր են հաստատել Բաքվի հետ

Եվրոպայի խորհուրդը 10 ամիս շարունակ հետաքննություն է իրականացրել եւ արդյունքում պարզել, որ կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի մի շարք անդամներ խախտել են կառույցի էթիկայի նորմերը՝ «կոռուպցիոն բնույթի» կապ հաստատելով Ադրբեջանի իշխանությունների հետ: Այդ մասին նշվում է կազմակերպության 219-էջանոց հետաքննության մեջ։ Այնտեղ ասվում է, որ Բաքուն ջանքեր է գործադրել ներազդելու Վեհաժողովի վրա՝ նվազեցնելու Ադրբեջանում անցկացված ընտրություններին վերաբերող քննադատությունը: Հիշեցնենք, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի