11 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Կապահովվի շաքարային դիաբետով տառապող հիվանդներին անվճար հակադիաբետիկ դեղի ստացումը

Շաքարային դիաբետով տառապող հիվանդներին անվճար հակադիաբետիկ (դիաբետոն 60մգ) դեղի  ստանալու իրավունքի իրացումը պատշաճ մակարդակով ապահովելու համար կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Խնդրի կարգավորման նպատակն է պետբյուջեից հատկացվող միջոցների շրջանակում 2015-2019 թթ. անխափան ապահովել շաքարային դիաբետով տառապող հիվանդների դեղի պահանջարկը 100 տոկոսով: Ըստ այդմ՝ 2018 թ.  գնման պլանով նախատեսված գումարի տնտեսումը կկազմի  շուրջ  154 մլն  ՀՀ […]

Տեղի է ունեցել Հանրապետության Նախագահի 2017 թվականի մրցանակների հանձնման արարողությունը

Հանրապետության Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2017 թվականի մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը: Մի շարք բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի համար շնորհված մրցանակները հանձնել են Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի ներկայացուցիչ, սփյուռքահայ բարերար Ալբերտ Պողոսյանը: Նախագահ Արմեն Սարգսյանը նախ բոլորին շնորհավորել է Հայաստանի առաջին հանրապետության հարյուրամյա հոբելյանի […]

Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը հրաժարական տվեց. news.am

Այսօր՝ մայիսի 24-ին հարաժարական է տվել Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը: NEWS.am-ի աղբյուրների փոխանցմամբ, արդեն նախկին մարզպետը համայնքների ղեկավարների եւ Կոտայքի մարզպետարանի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ է հայտնել իր հրաժարականի մասին: Նա շնորհակալություն է հայտնել եւ համայնքների ղեկավարներին, եւ իր աշխատակազմին համատեղ աշխատանքի համար՝ նշելով, որ այն արգասաբեր էր մարզի զարգացման  գործում: Տեղեկությունը ճշտելու համար  համար NEWS.am-ը […]

ՈւԵՖԱ-ի հայտարարությունը «Շիրակի» վերաբերյալ

ՈւԵՖԱ-ն հայտարարությամբ է հանդես եկել Գյումրի «Շիրակի» Հայաստանի առաջնությունում պայմանավորված հանդիպում անցկացնելու շուրջ ծագած խնդրի վերաբերյալ:   Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիա ՀՖՖ Գործադիր տնօրեն պարոն Արմեն Մինասյանին Հարգարժան պարոն Մինասյան․ Հայկական ՛՛Շիրակ ՖԱ՛՛ ակումբի նկատմամբ Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի (ՀՖՖ) վերջերս ձեռնարկված միջոցների վերաբերյալ հայտնում ենք, որ ՈՒԵՖԱ-ն պատշաճ տեղեկացվել է ՀՖՖ Կարգապահական կոմիտեի որոշման մասին: Մասնավորապես […]

Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսին: Վարչապետը շնորհակալություն է հայտնել Վեհափառին՝ հյուրընկալվելու համար և գոհունակությամբ նշել, որ երկրում տեղի ունեցած քաղաքական գործընթացները հանգուցալուծվել են Վեհափառի և Հայոց եկեղեցու համերաշխության ուղերձին համահունչ:     Վեհափառը վարչապետին ու կառավարության նորանշանակ անդամներին մաղթել է հաջողություններ և արդյունավետ գործունեություն՝ ի նպաստ երկրի բարեկեցության, դժվարությունների հաղթահարման, ձեռքբերումների […]

ՀՀ քննչական կոմիտեն հայտարարություն է տարածել Աղվան Հովսեփյանի հետ կապված այսօրվա մեղադրանքի վերաբերյալ

ՀՀ Քննչական կոմիտեն դիմում և առաջարկում է ՀՀ Հատուկ քննչական ծառայությանը՝ օրենքով սահմանված կարգով ընթացք տալ ՀՀ կառավարության շենքի մոտ քաղաքացու հնչեցրած այն հայտարարությանը, թե ՔԿ նախագահը կաշառք է պահանջել։ Նշենք, որ հայտարարությունը հնչել է այսօր՝ ՀՀ կառավարության նիստից առաջ լրագրողների հարցերին ի պատասխան Արմեն Խալոյան ներկայացած անձի կողմից։ Ակնկալում ենք, որ քաղաքացու հայտարարությունը կդառնա […]

Փոփոխություն է առաջարկվում Ազգային ժողովի կանոնակարգում

 Կառավարությունն առաջարկություն է ներկայացրել «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: Օրինագծի հիմնավորման համաձայն՝ նախագծով առաջարկվող փոփոխությունը միտված է ապահովելու կառավարության կողմից ցանկացած հարցի կապակցությամբ իր դիրքորոշումը ներկայացնելու պարտականությունը: Օրինագծով առաջարկվում է հարակից զեկուցմամբ հանդես գալը սահմանել ոչ թե հայեցողական, այլ պարտադիր լիազորություն: Կառավարությունն առաջարկում է, մասնավորապես՝  օրենքի նախագիծն […]

Վարչապետն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի համազեկուցողներներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողների պատվիրակությանը՝ Ջուզեպպե Գալատիի գլխավորությամբ:             Վարչապետը Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման տեսանկյունից կարևորել է ԵԽԽՎ մոնիտորինգային գործընթացը և ընդգծել Եվրոպայի խորհրդի հետ համագործակցության կարևորությունը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանում վերջին փոփոխությունները տեղի են ունեցել ժողովրդի կամքով և բացառապես խաղաղ ճանապարհով: «Սա նշանակում է, որ Հայաստանում […]

Նոր նշանակում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Ռուստամ Բադասյանը նշանակվել է պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ։ «Ղեկավարվելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Ռուստամ Բադասյանին նշանակել պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ»,- ասված է որոշման մեջ։

Նախագահի պարտականությունը կլինի իր լիազորությունների շրջանակում անի ամեն ինչ, որ ընտրությունները լինեն արդար. ՀՀ նախագահ

Եթե որոշվի, որ արտահերթ ընտրություններ պետք է լինեն, ապա  նախագահի պարտականությունը  կլինի այն, որ իր լիազորությունների շրջանակում անի ամեն ինչ, որ  ընտրությունները լինեն արդար: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ նախագահի 2017 թ-ի մրցանակի հանձման միջոցառումից հետո հայտարարեց նախագահ Արմեն Սարգսյանը` անդրադառնալով հարցին, թե արդյոք անհրաժեշտ են արտահերթ ընտրություններ: Հարցին՝ արդյոք Հայաստանում այժմ կան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի