16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Մեկ շաբաթ առաջ մահացած զինծառայողի մայրը դիմում է Նիկոլ Փաշինյանին /տեսանյութ/

«Համլետս չէր կարող ինքնասպան լիներ: Իմ տղեն դուխով էր ու կյանքը շատ էր սիրում»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, մայիսի 21-ին   ժամը 11:00-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասում ծնոտի ստորին (մուտքային) և գլխի գագաթային (ելքային) շրջաններում ստացած միջանցիկ հրազենային գնդակային մահացու վիրավորումով հայտնաբերված պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Համլետ Նորայրի Գրիգորյանի մայրը՝ Լիանա Հարությունյանը:

«Գիշերը 12-ին խոսել եմ տղայիս հետ: Ասեց, որ հեռախոսը պահելու հետ կապված խնդիրներ ունի:Ով ծանոթ ունի՝ հեռախոսը չեն վերցնում, ով չունի ձեռքից վերցնում են: Առավոտը 11-ին տղաս արդեն մահացած է եղել»,-պատմեց հուզված մայրը:

Մայրը նշեց, որ պայքարելու է որդու մահվան հանգամանքները պարզելու համար: Նա չի հավատում ինքնասպանության վարկածին:

Լիանա Հարությունյանը դիմում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին.«Ինչի համար մահացավ տղաս: Ես ցավս մի կողմն դրած պայքարելու եմ, որ իմանամ՝ ինչ է կատարվել»:

Նշենք, որ առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (Ինքնասպանության հասցնելը): 
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ` զինծառայողի մահվան բոլոր հանգամանքները պարզելու, հնարավոր վարկածներն ստուգելու ուղղությամբ:

27073416_2410380245854446_6901310663693719541_n

Մանրամասները՝ տեսանյութում:
 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ