10 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Գազի ու հոսանքի սակագները կիջնե՞ն. պարզաբանում է նախարարը (տեսանյութ)

Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում պատմեց մեկնարկած քննարկումների մասին, որոնք վերաբերում են գազի ու էլեկտրաէներգիայի սակագների իջեցմանը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ի՞նչ պատահեց Դոն Պիպոյին. Ժամանակ

Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը օրերս հյուրընկալվել է քրեական հեղինակության համարում ունեցող Դոն Պիպոյին: Հնարավոր է, որ քննարկման առանցքում եղած լինի ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի և նրա որդու դեմ բողոքի գործողություններ նախաձեռնելու հնարավորության հարցը: Կարապետյանը կարող է առաջարկած լինի, որ Ասատրյանը չմասնակցի նման գործողությունների կազմակերպմանը՝ դրանով չխարխլելով ՀՀԿ խմբակցության անդամի և ՀՀԿ-ի հարաբերությունները: Չի բացառվում, […]

Գործարարները թեթեւացած շունչ են քաշել՝ խաղի կանոնները փոխվել են. Ժողովուրդ

Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս հանդիպել է գործարարների հետ և հայտարարել, որ տարիներ շարունակ նախորդ իշխանությունների սահմանած խաղի կանոնները փոխվել են՝ ինքը չի պահանջելու «սև դրամարկղին վճարումներ», ինչ-որ ստվերային գումարներ, բայց գործարարներից պահանջում է գործել հարկային դաշտում` չթաքցնելով իրական թվերը, հակառակ դեպքում պատիժն անխուսափելի կլինի: Ասում են՝ գործարարներից շատերը թեթևացած շունչ են քաշել, […]

Հերթը հասավ Պուտինի՞ն. Ժամանակ

«ԳեոՊրոՄայնինգ» ՍՊԸ-ն, որը ռուսական կապիտալով ընկերություն է, Հայաստանում լուրջ խնդիրներ ունի: Մեր տեղեկություններով՝ այս ընկերության հարցը արդեն հասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի աշխատակազմ: Այս ընկերությունն է շահագործում Հայաստանի ոսկու ամենամեծ՝ Սոթքի հանքավայրը՝ տարեկան կորզելով մոտ 4 տոննա ոսկի, և Ագարակի պղնձի ու մոլիբդենի հանքավայրը՝ կորզելով մոտ 4 մլն տոննա խտանյութ: Մինչդեռ այս ընկերության վճարած […]

Թոշակների, նպաստների բարձրացում կլինի՞

Ազգային ժողովում շարունակվում են բյուջեի կատարողականի քննարկումները: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հարցրեց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին, թե նախորդ կառավարությունը շեշտադրում էր, որ լրացուցիչ մուտքեր չկան բյուջե, որպեսզի ընթացիկ տարում աշխատավարձերի, թոշակների կամ նպաստների բարձրացում լինի: Պատգամավորը նշեց, որ կա 100 միլիարդ դրամի լրացուցիչ եկամուտ, որը մտել է բյուջե: «2017 թվականին ավել հավաքման զգալի մասն […]

Ինչպես մեր երեխաներին, այդ թվում՝ Ձեր մանկահասակ դստերը բացատրենք Էլթոն Ջոնի «Ես կարող եմ ամուսնանալ իմ ամուսնու հետ» արտահայտությունը. բաց նամակ վարչապետին

Հարգելի վարչապետ Նիկոլ Փաշինյան, բնավ չցանկանալով ստվերել սիրո եւ համերաշխության համաժողովրդական մթնոլորտը կամ սեպ խրել միասնականության մեջ՝ չենք կարող չարձագանքել երգիչ Էլթոն Ջոնի այցին և ելույթին: Թյուրըմբռնումից խուսափելու համար խնդրում ենք սույն ինքնաբուխ նախաձեռնությունը չորակել ՀՀ նոր կառավարության դեմ ուղղված քայլ և չդիտարկել այն որպես հակահեղափոխական միջոցառումների մաս: Հարգելով Էլթոն Ջոնի երաժշտական ժառանգությունը, բարեգործական գործունեությունը […]

Իմ դեմ սկսած պայքարը ոչ թե դեմոկրատիա է, այլ հաշվեհարդար` քաղաքական կուսակցության պատկանելու համար. ԵՊՀ ռեկտոր

Այսօր ԵՊՀ ռեկտոր Արամ  Սիմոնյանի աշխատասենյակում տեղի ունեցավ հանդիպում նրա և լրագրողների միջև:    Ռեկտոր Արամ Սիմոնյանը նշեց, որ իր դեմ սկսած պայքարը ոչ թե դեմոկրատիա է, այլ հաշվեհարդար` քաղաքական գաղափարների և քաղաքական կուսակցության  պատկանելու համար .«Ես կարող եմ հայտարարել, որ մարդ եմ, ով հալածվում է քաղաքական հայացքների համար: Ես բռնության միջոցով ոչ մի զիջման […]

ՊԵԿ-ում ժամկետ են սահմանում

Պետական եկամուտների կոմիտեում մայիսի 28-ին առևտրային խոշոր ցանցերի ներկայացուցիչների նախաձեռնությամբ տեղի է ունեցել աշխատանքային հերթական քննարկում կոմիտեի ղեկավարության հետ: Ողջունելով նման ձևաչափով հանդիպումը՝ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը վստահեցրել է, որ կոմիտեն պատրաստակամ է համատեղ քննարկել բիզնեսին մտահոգող խնդիրներն ու ոլորտային առաջարկները: Հանդիպման ընթացքում, մասնավորապես, անդրադարձել են հարկային գործող օրենսդրության շրջանակում ոլորտային խնդիրներին ու ռիսկերին, դիտարկել […]

Փոքրիկ Ստելլան և Հենրիկը խնամում են զոհված Հրաչի պուրակը

Ուժեղ եղիր, հա՛յ ժողովուրդ, ու մի՛ կորցրու քաջ ոգիդ, որ պահել ես դարերով։ Հայրենիքը սկսվում է մեր ընտանիքից, հարազատներից, սիրելիներից: Քո կյանքի գնով պաշտպանած հայրենիքում են ծնվել Ստելլան և Հենրիկը ԱՍՏՎԱԾ օրհնի բոլոր փոքրիկներին: Հպարտ ենք մեր մեծերով ,այսօր մեր դեռահաս սերնդի ներկայացուցիչներին պատմում զինվորների մասին և դաստիարակում են հայրենասիրական ոգով: Փոքրիկ Ստելլան և Հենրիկը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի