Եթե չտաս, ավելի լավ ա հեռանաս ընտանիքով. Մանվել Գրիգորյանի հրահանգով էջմիածնի բնակչի բենզալցակայանը խլել են
Էջմիածնի-քաղաքի Բաղրամյան-Սպանդարյան փողոցների խաչմերուկի հյուսիս-արևելյան մասում տարիներ ի վեր մի բենզալցակայան էր գործում: Հիշյալ բենզալցակայանը կառուցվել է դեռևս 2003 թվականին: Այդ տարածքը բենզալցակայան կառուցելու նպատակով աճուրդով տրամադրվել է Էջմիածնի բնակիչ Պետրոս Թորոսյանին: Կառուցապատման աշխատանքներն սկսվել են, և երբ 80 տոկոսով շինությունը կառուցված է եղել, հանկարծակի հայտնվել են ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի օգնականները և Պետրոս Թորոսյանին […]





































