05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

«Հուսով եմ, որ զոհվածների ընտանքիները եւս այս կարծիքին կլինեն». Սեֆիլյանը լծվել է Սասնա Ծռերի ազատ արձակման գործին

«Բոլորը պետք է լինեն ազտության մեջ: Ինչ վերաբերվում է դատաքննությանը, առաջինը մենք ենք շահագրգիռ, որ  անաչառ դատաքննություն լինի եւ բոլորի համար պարզ լինի, թե ինչ է տեղի ունեցել: Չեմ կարծում, թե ժողովրդի ինչ-որ հատված ուզում է, որ տղաները շարունակեն փակված մնալ», -այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Սասնա Ծռերի գործին, հայտարարեց Հիմնադիր խորհրդարանի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը:

Սեֆիլյանը հայտարարել է, թե  Սասնա Ծռերի տղաները ոչ միայն քաղբանտարկյալ են եղել, այլեւ` ռազմագերի:  « Հեղափոխությունից հետո տղաները հապճեպություն չեն դրսեւորել օր առաջ ազատության մեջ գտնվելու, ես եւս գտնվել եմ բանտում:  Ըմբռնումով ենք մոտեցել գործող իշխանության մարտավարությանը, չենք փորձել ճնշումներ բանեցնել, գիտակցել ենք, որ օր առաջ դա տեղի է ունենալու»,-շարունակեց Սեֆիլյանը:

Հարցին, արդյոք հակասություններ չկան Հիմնադիր խորհրդարանի, Սասնա Ծռերի ու վարչապետ Փաշինյանի միջեւ, Սեֆիլյանն ասել է.  «Վարչապետն առաջին օրն իսկ հայտարարել է,   որ երկրում քաղբանտարկյալներ չպետք է լինեն , պարզ է, թե ովքեր են քաղբանտարկյալներ»:

Պատասխանելով դիտարկմանը, որ  ՊՊԾ գնդի գրավման հետեանքով զոհված ոստիկանների հարազատները  քննադատում են գործով ամբաստանյալների ազատ արձակման հանգամանքը, Ժիրայր Սեֆիլյանն ասել է . «Զոհվածների պարագան բոլորիս կորուստն է, բոլորիս ցավն է, ես կարծում եմ,  որ առաջիկա օրերին բոլոր կողմերը հասկանալու են, որ բոլոր կողմերն էլ զոհ են եղել բռնատիրությանը: Հուսով եմ, որ զոհվածների ընտանքիները եւս այս կարծիքին կլինեն: Ես անձնապես հույս ունեմ, ինչպես պարոն վարչապետն էր ասել, մենք եւս պետք է երկխոսենք, համերաշխության հաստատման ուղղությամբ քայլեր անենք: Մենք լծված ենք այդ գործին»:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ