25 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Երկրպագուները փչացրել են Մեսսիի հանգիստը՝ լողափին

Ֆուտբոլային երկրպագուները խանգարել են «Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականների հարձակվող Լիոնել Մեսսիին հանգստանալ իսպանական Ֆորմենտերա կղզու վրա։ «Ճաշում էինք կղզու վրա, պարզվեց, որ Մեսսիի հետ միաժամանակ։ Նա ծպտված էր, իսկ հետո ժողովուրդը նրան ճանաչեց։ Այ, թե ինչ եղավ հետո..»,– պատմել է ռուս զբոսաշրջիկներից մեկը, ով ականատես է եղել այդ ամենին և հրապարակել է տեսանյութը, որտեղ երևում […]

Մեքսիկացի մաֆիոզը բանտից փախել է

Մեքսիկայի թմրամաֆիայի անդամներից մեկը՝ Հուլիան Պարեդեսը, բանտից փախել է գլխավոր մուտքով՝ հաղթահարելով պաշտպանական վեց մակարդակ: Նա իր հանցակից ընկերոջ՝ Կառլոս Իգերուի հետ բանտապահի հագուստով առանց արգելքի դուրս է եկել գլխավոր մուտքից՝ գրում է EI Pais-ը: Լրատվամիջոցի տեղեկացմամբ՝ հանցագործները հավանաբար կաշառել են բանտապահներին, նրանք ուղեկցել են իրենց, հետո անհետացել: Պարեդեսը և Իգերուն նստել են իրենց սպասող […]

Ժամկետային զինծառայող է մահացել

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ութերորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զինծառայող Ժորա Պետրոսյանի մահվան հանգամանքները։ Հուլիսի 24-ին կայազորային քննչական բաժնում ահազանգ է ստացվել, որ 2018 թվականի հուլիսի 24-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության  տեղամասի մարտական դիրքում դեմքի շրջանում մահացու հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ժորա Վահագի […]

Եթե հավատում ես Աստծուն, արդյո՞ք պետք է բժշկի դիմել

Հարց, որ ուղղել են Բարսեղ մեծին. Հարց. -Արդյո՞ք պետք է բժշկություն ընդունել: Պատ. – Եղբայր, նրանք, ովքեր բժշկի են դիմում, և նրանք, ովքեր չեն դիմում, երկու դեպքում էլ հույսն Աստծու վրա են դնում: Ովքեր դիմում են բժշկի, հանուն Տեր Աստծու, իրենց հանձնում են բժիշկներին, և բժշկի ձեռքով թող Աստված իրենց բժշկի: Իսկ նրանք, ովքեր բժիշկներին […]

Վարչապետ Փաշինյանը կմեկնի Սանկտ Պետերբուրգ

Հուլիսի 26-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Սանկտ Պետերբուրգ։ Այս մասին հայտնեցին կառավարության մեր աղբյուրները։ Նշենք, որ հուլիսի 26-ին և 27-ին Սանկտ Պետերբուրգում կկայանա Եվրասիական միջկառավարական խորհդրի հերթական նիստը, որը կնախագահի ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների կառավարությունների ղեկավարները կքննարկեն ԵԱՏՄ պետությունների թվային զարգացման, էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում փոխգործակցության, […]

Ավտոմեքենաների տեխզննությամբ զբաղվող ընկերությունները փոխհատուցում են պետությանը պատճառված վնասը

Հանրապետության տարբեր մարզերում և մայրաքաղաքի վարչական շրջաններում գործող մի շարք ընկերություններ, ՀՀ տրասնպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից ստացած համապատասխան լիցենզիայի հիման վրա, իրականացրել են տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննություն, որի ընթացքում, նախնական քննության տվյալներով, թույլ են տրվել չարաշահումներ, տեղեկացնում է Քննչական կոմիտեն։ Մասնավորապես՝ քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ տեխնիկական զննության համար […]

Հնարավորություն ունենք կաթվածահար անելու Ադրբեջանի տնտեսությունը

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը հայտարարել է, որ պաշտպանության բանակն անհրաժեշտության դեպքում կարող է կաթվածահար անել Ադրբեջանի տնտեսությունը։ Նման հայտարարություն պաշտոնյան արել է Ստեփանակերտում հուլիսի 24-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով Մինգեչաուրի ջրամբարը ռմբակոծելու հնարավորության վերաբերյալ հարցին: «Հնարավորություն ունենք կաթվածահար անելու Ադրբեջանի տնտեսությունը, սակայն դրա առիթն առայժմ չեմ տեսնում: […]

Գարեգին Բ-ն ցավակցագիր է հղել

Հուլիսի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական գիր է հղել Աթենքի և Համայն Հունաստանի Արքեպիսկոպոս Նորին Ամենապատվություն Հիերոնիմոսին Աթենքի Ատտիկա շրջանում այրվող անտառային հրդեհների առիթով, որոնց զոհ են դարձել մի քանի տասնյակ քաղաքացիներ: Ինչպես հայտնում են Մայր աթոռի մամլո դիվանից, գերագույն հոգևոր խորհրդի և Մայր Աթոռի միաբանության անունից Նորին Սրբությունը […]

Թուրքիայի քաղաքացին հատել է ՀՀ սահմանը

Թուրքիայի քաղաքացի Ջեւրիյե Օքույուջուն, խուսափելով քաղաքական հետապնդումներից, Սազիյե Դեմիր անվամբ կեղծ անձնագրով հատել է Հայաստանի Հանրապետության պետական սահմանը: Այս մասին հայտնում է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը։ «Ջեւրիյե Օքույուջուն, ըստ մեզ հասած տեղեկությունների, նպատակ է ունեցել ապաստան հայցելու համար Հայաստանից մեկնել արեւմտյան այլ երկիր: Ներկայումս նա ձերբակալված է Հայաստանի Հանրապետության պետական սահմանը ապօրինի հատելու հիմքով, […]

Վաչագան Ղազարյանն ազատ է արձակվել

Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ, ապօրինի հարստացման մեջ մեղադրվող Վաչագան Ղազարյանը վճարել է դատարանի սահմանած 1 միլիարդ դրամ գրավը: Տեղեկությունը  հաստատել է  ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը:  ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից հարցին ի պատասխան ասացին, որ Վաչագան Ղազարյանն ազատ է արձակվել: 1 միլիարդ դրամ գրավի որոշում կայացրել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը: Որոշումը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի