21 Փետրվարի, Ուրբաթ, 2025
KFC

Վարչապետ Փաշինյանը կմեկնի Սանկտ Պետերբուրգ

Հուլիսի 26-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Սանկտ Պետերբուրգ։ Այս մասին հայտնեցին կառավարության մեր աղբյուրները։

Նշենք, որ հուլիսի 26-ին և 27-ին Սանկտ Պետերբուրգում կկայանա Եվրասիական միջկառավարական խորհդրի հերթական նիստը, որը կնախագահի ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։

Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների կառավարությունների ղեկավարները կքննարկեն ԵԱՏՄ պետությունների թվային զարգացման, էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում փոխգործակցության, արդյունաբերական կոոպերացիայի և մաքսային համագործակցության, ինչպես նաև ԵԱՏՄ իրավանորմատիվային բազան կատարելագործելու հարցերը։

Հիշեցնենք, որ հուլիսի 23-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջեւ հեռաախոսազրույց էր տեղի ունեցել, որի ընթացքում կողմերը քննարկել էին ԵԱՏՄ-ին եւ հայ-ռուսական համագործակցությանն առնչվող հարցեր:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ