Ո՞ր իրավական հիմքով են պատժվելու այս «կարգը» խախտող աշխատակիցները. Աշոտյանը դիմելու է վարչապետին
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի կողմից մշակած փաստաթուղթը և նշել, որ այն սահմանափակելու է տեղեկատվության տրամադրման ազատությունը, մամուլի օպերատիվությունը, խոսքի ազատությունը և աշխատակիցների ազատ արտահայտվելու իրավունքը։ «Վաղն առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմելու եմ պաշտոնապես՝ հետևյալ հարցադրումներով. 1. Ո՞րն է տվյալ շրջաբերականի իրավական հիմքը։ […]


































