17 Մայիսի, Saturday, 2025
KFC

Եթե երգել` Տիրոջ փառքին մեղմ շարական

Ես ուզում եմ, որ աշխարհը դառնա՛ դեմքով դեպի Աստված,
Ամեն քայլով կյա՛նքի կոչի սուրբգրային ամեն հատված.
Ես ուզում եմ սերմնացանի սերմը ընկնի պարա՛րտ հողին,
Ո՛չ թե իզուր փշերի մեջ, կամ էլ քարոտ ճամփի կողին:

Ես ուզում եմ բա՜րի հովիվ, ինչպես Տերը. ո՛չ թե վարձկան.
Ես ուզում եմ հավատացյա՜լ մի զղջացող ո՛չ թե լացկան.
Թե կռիվը անխուսափ է, թո՛ղ որ կռվեն չարն ու բարին.
Ու անպայման բարին հա՛ղթի անպետք չարին…
Թաղե՞լ է պետք, եկեք թաղենք մեր կրքերը.
Այն էլ խորը, որ չգտնենք էլ հետքերը:

Եթե երգել` Տիրոջ փառքին մեղմ շարական,
կամ էլ աղոթք Տերունական
Ու թե մահը անխուսափ է, թող նա տանի ապաշխարող մարդու հոգին
Ոչ թե մեղքի մեջ տառապող ու անտեղյակ անգետ մեկին:
Եթե այսպե՛ս մենք մեր կյանքը փորձենք ապրե՜լ,
Էլ չի զղջա մեր Տեր Աստված. թե` 
Ի՛ր պատկերով ու սիրո՜վ է արարել…
Ես ուզում եմ, այն եմ ուզում, ինչ, ամենքդ …

Ծովիկ Դավթյան

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ