Վարչապետի սիրտը մի գցեք այդ զզվելի կասկածը. Իրավունք
Որոշ կայքեր զարմանալիորեն հանգիստ չեն թողնում մեր սիրելի վարչապետի ամենավստահելի մարդուն՝ ԱԱԾ տնօրեն ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆԻՆ. «Ասուլիսի ընթացքում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը խոսելով հեռախոսազրույցի պահին իր գտնվելու վայրի մասին ասաց. «Ուրեմն, այո ես Ռուսաստանում չեմ եղել։ Ես եղել եմ Ժնեւ քաղաքում՝ դուք գիտեք ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրության հետ կապված մեկնել էի Էնտեղ, որոշակի հարցեր կար քննարկելու»։ […]





































